Սայֆի Կուդաշև
Սայֆի Ֆաթուհովիչ Կուդաշև (բաշկիրերեն՝ Сәйфетдин Фәттәхетдин улы Ҡудашев, թաթ.՝ Сәйфи Фаттах улы Кудашев, կեղծանունը՝ Սայֆի Կուդաշ, նոյեմբերի 21, 1894, Կլյաշևո, Ռուսական կայսրություն - հունիսի 26, 1993, Ուֆա, Բաշկորտոստան, Ռուսաստանի Դաշնություն), բաշկիր խորհրդային բանաստեղծ, Բաշկիրական ԻԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1964), ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Սայֆի Կուդաշև Ֆաթուհովիչ բաշկիրերեն՝ Сәйфетдин Фәттәхетдин улы Ҡудашев, թաթ.՝ Сәйфи Фаттах улы Кудашев | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 21, 1894 |
Ծննդավայր | Ուֆա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 26, 1993 |
Վախճանի վայր | Ուֆա, Բաշկորտոստան, Ռուսաստանի Դաշնություն |
Մասնագիտություն | վիպասան, բանաստեղծ |
Լեզու | բաշկիրերեն, թաթարերեն, ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Ğäliä? |
Ստեղծագործական շրջան | 1916—1985 |
Ուշագրավ աշխատանքներ | «Ազատության երգեր» (1917), «Գութանի երգեր» (1926), «Պայքարի հերոսը» (1928) «Կուշկաեն» (1936) «Ամբողջ սրտով» (1944) «Իմ սերը» (1956), «Տերեաթափ» (960), «Իմ այգում» (1964) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
![]() |
Հրատարակել է «Ազատության երգեր» (1917), «Գութանի երգեր» (1926), «Պայքարի հերոսը» (1928) և այլ ժողովածուներ։ Գյուղի կոլեկտիվացմանն է նվիրված «Կուշկաեն» (1936) չափածո վեպը։ Հայրենական մեծ պատերազմի թեմայով գործերն են ամփոփված «Ամբողջ սրտով» (1944) գրքում։ Հետպատերազմյան տարիներին լույս է ընծայել «Իմ սերը» (1956), «Տերևաթափ» (960), «Իմ այգում» (1964) ժողովածուները։
Գրականություն խմբագրել
- Нигмати Г., Десять лет татарской литературы, 1930;
- Гирфанов К., Стихи С. Кудаша, статья в газете «Коммуна», орг. Башобкома ВКП(б) и Баш. ЦИК, № 51, 52, 1934.
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 712)։ |