Սայրուս Սիլվեստր Ֆրեդերիկ Քրիստի (անգլ.՝ Cyrus Sylvester Frederick Christie,սեպտեմբերի 30, 1992(1992-09-30)[1], Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիական ծագմամբ իռլանդացի ֆուտբոլիստ, «Հալլ Սիթի» ակումբի և Իռլանդիայի ազգային հավաքականի պաշտպան։

Սայրուս Քրիստի
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 30, 1992(1992-09-30)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

«Քովենթրի Սիթի»

խմբագրել

«Քովենթրի Սիթի» ֆուտբոլային ակումբի սան է։ Մեծահասակների թիմում նորամուտը նշել է 2010 թվականի օգոստոսի 10-ին «Մորկամի» դեմ խաղում[2]։ 2011 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է «Նանիտոն Թաուն»[3], բայց հասցրել է խաղալ ընդամենը 5 խաղ, և «Քովենթրի Սիթին» հետ է կանչել նրան[4]։ Այնուհետև նույն տարվա փետրվարին Քրիստին փորձ ձեռք բերելու նպատակով կրկին վարձակալության է տրվել, այս անգամ արդեն «Հինքլի Յունայթեդում»։ Ակումբում անցկացրել է յոթ հանդիպում։

Վարձակալությունից վերադառնալուց հետո Քրիստին «Քովենթրի Սիթիում» խաղացել է մինչև 2013/14 մրցաշրջանի ավարտը։

«Դերբի Քաունթի»

խմբագրել

2014 թվականի հուլիսի 10-ին Քրիստին եռամյա պայմանագիր է կնքել «Դերբի Քաունթիի» հետ։ Ակումբում նորամուտը նշել է օգոստոսի 9-ին «Ռոտերեմ Յունայթեդի» դեմ խաղում[5]։ Առաջին գոլը խփել է 2016 թվականի փետրվարի 20-ին «Բրենտֆորդի» դեմ հաղթական խաղում (3:1)։

«Միդլսբրո»

խմբագրել

2017 թվականի հուլիսի 7-ին տեղափոխվել է «Միդլսբրո»[6]։ Տրանսֆերի գումարը կազմել է մոտ 2,5 մլն ֆունտ ստերլինգ։ Նորամուտը նշել է օգոստոսի 5-ին «Վուլվերհեմփտոն Ուոնդերերսի» դեմ խաղում (0։ 1)[7]։ Սեպտեմբերի 23-ին «Բորոյի» կազմում առաջին գոլը խփել է «Ֆուլհեմի» դեմ արտագնա խաղում (1:1)[8]։ 2018 թվականի հունվարի 31-ին տեղափոխվել է «Ֆուլհեմ»՝ կնքելով եռամյա պայմանագիր[9]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Քրիստին չնայած Անգլիայի բնիկ է, բայց պապի գծով իռլանդական արմատներ ունի։ Դա նրան իրավունք է տալիս հանդես գալ Իռլանդիայի ազգային հավաքականում։ Քրիստիի նախապապը՝ Պատրիկ Մելոունը, 1920-ականների իռլանդացի հայտնի ֆուտբոլիստ է, հայտնի է «Շեմրոկ Ռովերսում» իր ելույթներով։ 2014 թվականի հոկտեմբերին Քրիստիին նկատել է Իռլանդիայի հավաքականի մարզիչ Մարտին Մարտին Օ'Նիլը։ Մարզչի ուշադրությունը գրավել է Քրիստիի մրցաշրջանի սկզբում «Քովենթրի Սիթիից» տեղափոխվելուց հետո «Դերբի Քաունթիում» խաղը[10]։ Նոյեմբերի 10-ին Քրիստին հրավիրվել է ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղին և ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական խաղին[11]։

2014 թվականի նոյեմբերի 18-ին Քրիստին ԱՄՆ-ի դեմ խաղում նորամուտն է նշել ազգային հավաքականում։ Հանդիպումը կայացել է «Ավիվա Ստեդիումում», իռլանդացիները հաղթել են 4:1 հաշվով։ Մարտին Օ'Նիլը դրական է գնահատել Քրիստիի նորամուտը հավաքականում[12][13]։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղում։ 2015 թվականի հոկտեմբերի 8-ին Գերմանիայի հավաքականի դեմ խաղում վնասվածք ստացած Սեյմուս Կոլմանի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում։

Վիճակագրություն

խմբագրել

Ակումբային ելույթների վիճակագրություն

խմբագրել

2016 թվականի մարտի 26-ի դրությամբ

Ակումբ Սեզոն Լիգա ՖԱ գավաթ Լիգայի Գավաթ Այլ Ընդհամենը
Դիվիզիոն Հանդիպումներ գոլեր Հանդիպումներ գոլեր Հանդիպումներ գոլեր Հանդիպումներ գոլեր Հանդիպումներ գոլեր
  Անգլիա Քովենթրի Սիթի 2010/11[14] Չեմպիոնշիփ 0 0 0 0 1 0 1 0
2011/12[15] Չեմպիոնշիփ 37 0 1 0 1 0 39 0
2012/13[16] Առաջին լիգա 31 2 2 1 1 0 5[17] 0 39 3
2013/14[18] Առաջին լիգա 34 1 5 0 1 0 0 0 40 1
Ընդհամենը 102 3 8 1 4 0 5 0 119 4
  Անգլիա Նանիտոն Թաուն 2010/11[19] Հարավային կոնֆերենցիա 5 0 5 0
  Անգլիա Հինքլի Յունայթեդ 2010/11[19] Հյուսիսային կոնֆերենցիա 7 0 7 0
  Անգլիա Դերբի Քաունթի 2014/15[20] Չեմպիոնշիփ 38 0 2 0 4 0 44 0
2015/16[21] Չեմպիոնշիփ 35 1 1 0 0 0 36 1
Ընդամենը կարիերայի ընթացքում 187 4 11 1 8 0 5 0 211 5

Ելույթների վիճակագրություն հավաքականում

խմբագրել
Հավաքական Տարի Հանդիպումներ Գոլեր
  Իռլանդիա 2014 1 0
2015 3 1
Ընդհամենը 4 1

Ձեռքբերումներ

խմբագրել
«Ֆուլհեմ»
  • Անգլիայի ֆուտբոլային լիգայի փլեյ-օֆֆ փուլի հաղթող՝ 2017/18

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Morecambe 2–0 Coventry City». CCFC Official Site. 2010 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 10-ին.
  3. «Christie Joins Boro». Nuneaton Town F.C. Official Site. 2011 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  4. «C. Christie». Soccerway. Global Sports Media. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  5. «Derby 1 – 0 Rotherham». BBC. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
  6. Jonny Howson and Cyrus Christie join Middlesbrough for undisclosed fees Արխիվացված 2017-07-16 Wayback Machine, BBC Sport (7 июля 2017)
  7. Wolverhampton Wanderers 1-0 Middlesbrough Արխիվացված 2017-08-06 Wayback Machine, BBC Sport (5 августа 2017)
  8. Fulham 1-1 Middlesbrough Արխիվացված 2017-09-25 Wayback Machine, BBC Sport (23 сентября 2017)
  9. Cyrus Christie joins Fulham from Championship rivals Middlesbrough Արխիվացված 2018-03-18 Wayback Machine, Sky Sports (1 февраля 2018)
  10. «Derby defender Cyrus Christie on verge of Ireland call-up following talks with Martin O'Neill». Irish Independent. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. «David McGoldrick and Cyrus Christie named in Ireland squad to face Scotland». Goal.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
  12. McDonnell, Daniel (2014 թ․ նոյեմբերի 18). «Ireland's new blood lifts the mood for happy O'Neill». Irish Independent. Ireland. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. «Martin O'Neill praises 'brilliant' debutant Cyrus Christie». The Score.ie. 2014 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  14. «Games played by Cyrus Christie in 2010/2011». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. «Games played by Cyrus Christie in 2011/2012». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  16. «Games played by Cyrus Christie in 2012/2013». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  17. Включая Трофей Джонстон’с Пэйнт
  18. «Games played by Cyrus Christie in 2013/2014». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  19. 19,0 19,1 «Cyrus Christie - Soccerway». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  20. «Games played by Cyrus Christie in 2014/2015». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  21. «Games played by Cyrus Christie in 2015/2016». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել