Սայանո-Շուշենսկոյեի հիդրոէլեկտրակայան

Սայանո-Շուշենսկոյեի հիդրոէլեկտրակայան (ռուս.՝ Саяно-Шушенская гидроэлектростанция), հիդրոէլեկտրակայան Ռուսաստանի Դաշնության Խակասական ինքնավար մարզում։ Հանդիսանում է խոշորագույն Հէկը Ռուսաստանում (9-րդ տեղն աշխարհում)։ Նախագծային հզորությունը 6400 Մվտ է։ Էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը մոտ 24 միլիարդ կվտ.ժ։ Հիդրոհանգույցի կազմի մեջ մտնում են կամարագրավիտացիոն պատվարը (առավելագույն բարձրությունը՝ 242 մ, երկարությունը ըստ կատարի՝ 1066 մ), ՀԷԿ-ի մերձպատվարային տիպի շենքը՝ 10 ագրեգատով, յուրաքանչյուրը՝ 640 Մվտ հզորությամբ, հաշվարկային ճնշումը՝ 194 մ, ջրհար հորով շահագործման ջրնետը, նավամբարձիչը։ Պատվարը գոյացնում է 31,34 կմ³ լրիվ ծավալով և 15,3 կմ³ օգտակար ծավալով սեզոնային կարգավորման ջրամբար։ Նախապատրաստական շրջանի աշխատանքներն սկսվել են 1964 թ.-ին։ Մինչև 1984 թ.-ը գործարկվել են առաջին 8 հիդրոագրեգատները՝ 5120 Մվտ ընդհանուր հզորությամբ։ ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան 500 կվ լարման բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով հաղորդվում է Սիբիրի միացյալ էներգահամակարգ։

Սայանո-Շուշենսկոյեի հիդրոէլեկտրակայան
Տեսակarch-gravity dam? և հիդրոէլեկտրակայան
Երկիր Ռուսաստան
ՏեղադրությունԽակասիա և Կրասնոյարսկի երկրամաս
Մասն էQ4175667?
Անվանված էPetro Neporozhniy?
ՍեփականատերՌուսՀիդրո
Ամբարտակ և ջրհեռ
ImpoundsԵնիսեյ
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն6400 մեգավատտ[1]
Սայանո-Շուշենսկոյեի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Ռուսաստանում
Սայանո-Շուշենսկոյեի հիդրոէլեկտրակայան

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայանո-Շուշենսկոյեի հիդրոէլեկտրակայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 166