Սամտավրոյի վանք, վանական համալիր՝ կազմված Սամտավրո-Պայծառակերպության եկեղեցուց և Սուրբ Նունեի (Նինո) կանանց վանքից, որը գտնվում է Կուր և Արագվի գետերի միախառնման տեղում (քաղաք Մցխեթա, Վրաստան)։ Վանքը գտնվում է ամենայն վրաց պատրիարք-կաթողիկոսի, Մցխեթի և Թբիլիսիի արքեպիսկոպոսի տնօրինության ներքո։ Ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1][2]

Սամտավրոյի վանք
վրացերեն՝ სამთავროს მონასტერი
Mtshketa, Samtavro Kerk.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՄցխեթ
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի
Մասն էHistorical Monuments of Mtskheta?
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ
Ճարտարապետական նկարագրություն
ՀիմնադիրMirian III of Iberia?
Հիմնադրված4-րդ դար

Այս վայրում առաջին եկեղեցին, ինչպես համարվում է, կառուցվել է IV դարում Միհրան III թագավորի կողմից։ Վախուշտի Բագրատիոնիի վկայությամբ. «Միհրանը կառուցել է քարե գմբեթով, շքեղաշուք եկեղեցի, և ինքն էլ թաղված է այդտեղ»։ Սամտավրոյի եկեղեցին դարձել է գերեզմանատուն. «և թաղվել էր Միհրանը միջին սյունից դեպի հարավ, և չորրորդ տարում մահացել է Նանա թագուհին և թաղվել է այն սյունից դեպի արևմուտք, որտեղ թաղված էր թագավորը»։ Խոշոր նվիրատվությունների շնորհիվ տաճարը եղել է ամենահարուստներից մեկը Վրաստանում։

Վանքը բազմիցս ավերվել և վերականգնվել է։ XI դարի առաջին կեսին՝ Գեորգի I-ի օրոք, ամենայն վրաց պատրիարք-կաթողիկոս Մելխիսեդեկ I-ի հրամանով վանքը ընդարձակել են, կառուցել հարավային դարպասները և զարդարել օրիգինալ զարդապատկերով, որի նմանը չկա վրացական ճարտարապետության մեջ։ Զարդարել են նաև վանքի ինտերիերը։

Պահպանվել են խաչաձև-գմբեթավոր Սամտավրո-Պայծառակերպության վանքը, Սուրբ Նունեի փոքր եկեղեցին, XV-XVII դարերի զանգակատունը, XVIII դարի գլանաձև աշտարակ-ամրոցը, XV դարի իկոնոստասը, XVII դարի որմնանկարները։ Հարավային դարպասներում Միքայել Հրեշտակապետի եկեղեցին է։ Վանքի հյուսիսային թևում երկու եկեղեցիներ են` արևելյանը` Սուրբ Հովհաննես Մկրտչի, իսկ արևմտյանը` Սուրբ Հովհաննես Ոսկեբերանի։ Մեծ խորանից ձախ զոհասեղանն է, աջում` Սուրբ Մարիանայի և Սուրբ Նունեի եկեղեցին։

Սամտավրոյի վանքում կան բազմաթիվ սրբություններ. կենսատու կոթողի մի մասը, հրաշագործ Իվերական Աստվածամոր սրբապատկերը, Սուրբ Նունեի հրաշագործ սրբապատկերը, որը Գեորգի XII-ը նվիրաբերել է իր թոռնիկների հետ միասին 1870 թվականին, սուրբ թագավորներ Միհրանի և Նանայի գերեզմանները, սուրբ Աբիբոս Նեկրեսցու մասունքները (գտնվում են խորանում՝ գահի տակ), Շիո Մղվիմեցու և Գաբրիել Սամտավրացու մասունքները, Բոդբեում գտնվող սուրբ Նունեի գերեզմանից քարի կտոր և այլ մասունքներ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել