Սամվել Սարգսյան (գործարար)

պետական և քաղաքական գործիչ, գործարար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Սարգսյան (այլ կիրառումներ)

Սամվել Ֆրունզիկի Սարգսյան (հուլիսի 17, 1966(1966-07-17), Աղավնաձոր, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, գործարար, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական։

Սամվել Սարգսյան
Ծնվել էհուլիսի 17, 1966(1966-07-17) (57 տարեկան)
ԾննդավայրԱղավնաձոր, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1992)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՕրինաց երկիր
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ

Կրթություն խմբագրել

1987-1992 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղմեքենայացման ֆակուլտետը՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1983-1984 թթ. - աշխատել է Աղավնաձոր գյուղի սովխոզում՝ որպես բանվոր։
  • 1984-1986 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1993-1996 թթ. - զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
  • 1996-1997 թթ. - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի բնակարանային և կոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ։
  • 1997-2002 թթ. - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ։
  • 2002-2003 թթ. - ՀՀ հարկային պետական ծառայության Վայքի տարածքային հարկային տեսչության պետ։
  • 2003 թ. հունիսին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ։
  • 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։
  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր թիվ 39 ընտրատարածքից։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, ապա՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2014 թ. օգոստոսի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով[1]։
  • Հանդիսանում է Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ» և Երևանի «Հայաթ փլեյս» հյուրանոցների սեփականատեր։

2002-2006 թթ. եղել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ։ 2006 թ. հունիսին «Օրինաց երկիր» կուսակցության կոալիցիայից դուրս գալու հետ կապված դուրս է եկել կուսակցությունից։ 2006 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

Պարգևներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

Նախորդող
Վաղինակ Մաթևոսյան
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Սամվել Սարգսյան

հունիս 2003 - 7 հունիսի 2007
Հաջորդող
Վարդգես Մաթևոսյան