Սամվել Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Արմենի Ղազարյան (1949, հուլիսի 20, Երևան), հայ քանդակագործ, նկարիչ-ձևավորող։
Սամվել Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1978) |
Ստեղծագործություն(ներ) | Կոմիտասի կիսանդրի |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Աշխատավայր | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Կենսագրություն
խմբագրել1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1978-1990 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում[1]։
Գործերին բնորոշ են պլաստիկ ձևերի հստակությունը, հավասարակշռվածությունը, գաղափարների փիլիսոփայական իմաստավորումը։
Ստեղծագործություններ
խմբագրելԳործերից են՝
- «Կանոն» (1979)
- «Հավասարակշռություն» (1984 թվական, Տաշքենդ)
- «Ծովինար» (1985 թվական, Իջևան)
- «Հայոց պատմություն», «Փոքր Մհեր» (երկուսն էլ՝ 1989 թվական)
- «Դժոխքի դուռը» (1994)
- «Ավետում» (1998)
- Կոմիտասի կիսանդրին (2005 թվական, Քվեբեկ, Կանադա)
Հեղինակ է նաև Վոլֆգանգ Գյոթեի «էդմոնտ» (1998), Ֆեոդոր Դոստոևսկու «Դեռահասը» (2003) գործերի ձևավորումների, գրաֆիկական թերթերի։
Քանդակներից տեղադրված են Մոսկվայում, Քիշնևում, Բիշքեկում, Սամարղանդում, գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ) և այլուր։
Մրցանակներ
խմբագրելԱրժանացել է քանդակի համաժողովի մրցանակի (1984 թվական, Տաշքենդ), բիենալեի արծաթե մեդալի (1986 թվական, Թբիլիսի), «Ռիգա-88» միջազգային կվադրենալեի մրցանակների և ոսկե մեդալների, 10-րդ (գավաթ, 1992 թվական), 11-րդ և 13-րդ (1994 թվական, 1998 թվական, ոսկե մեդալներ, Ռավեննա) միջազգային բիենալեների դափնեկիր է։
Ցուցահանդեսներ
խմբագրելԱնհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1997, 2003, 2011, 2013 թվականներ)։
Աղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.