Ալեքսանդր Սահինյան

հայ պատմաբան, ճարտարապետ

Ալեքսանդր Արամի Սահինյան (հուլիսի 15, 1910(1910-07-15), Վարդաբլուր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1982[1][2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), ճարտարապետության թեկնածու (1952

Ալեքսանդր Սահինյան
Ծնվել էհուլիսի 15, 1910(1910-07-15)
ԾննդավայրՎարդաբլուր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1982[1][2][3]
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ

Արձակագիր, հրապարակախոս Անահիտ Սահինյանի եղբայրն է։

Կենսագրություն խմբագրել

 
Ալեքսանդր Սահինյանի դիմաքանդակը, քանդակագործ` Սամվել Ղազարյան, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1938-1940 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1946 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ արվեստի ինստիտուտում (1958-1982 թվականներին ճարտարապետության ամբիոնի վարիչ)։ 1952 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան «Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը» թեմայով։

Սահինյանի նախագծերով Երևանում ստեղծվել են սանիտարաբակտերիոլոգիական ինստիտուտի շենքը (1938), կրկեսի դահլիճը (1939-1940

1984 թվականին հետմահու արժանացել է ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի անվան մրցանակի[4]։

Ուսումնասիրություններ խմբագրել

Ուսումնասիրությունները նվիրված են Հայաստանի անտիկ և վաղ միջնադարի ճարտարապետությանը։ Մասնակցել է Գառնիի ամրոցի պեղումներին, ղեկավարել է Էջմիածնի մայր տաճարի, Երերույքի և Քասաղի բազիլիկների, Զովունիի պեղումները, կազմել Գառնիի տաճարի վերակազմության նախագիծը (1967-1968), ղեկավարել վերականգնման աշխատանքները (1969-1975, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1975

1944 թվականին Ապարանի շրջկենտրոնի Քասաղի բազիլիկի պեղումները սկսելու օրվանից մինչև կյանքի վերջը Սահինյանը նվիրվել է հայ հին ճարտարապետության ուսումնասիրության գործին։ Սահինյանը մշակել է Հայաստանի վաղ քրիստոնեական բազիլիկները և Հայաստանի նախաքրիստոնեական ճարտարապետությունը։

Էջմիածնում պեղումներ կատարելիս Սահինյանը պարզել է Մայր տաճարի բազիլիկ բնույթը (նախ՝ միանավ, ապա՝ եռանավ), որի զարգացման առանձնահատկությունն է կազմել բազիլիկի վերականգնում-վերափոխումը խաչաձև կենտոնագմբեթ շենքի` 480 թ., Վահան Մամիկոնյանի օրոք կատարված եկեղեցու վերանորոգման ժամանակ։

Հռիփսիմեի տաճարի հիմքերն ուսումնասիրելիս Սահինյանը գտել է վանքի մերձակայքում, կամ գուցե և նրա տեղում երբեմնի անտիկ կառույցի, ըստ երևույթին` տաճարի մշակված մանրամասներ։

1949 թվականին աշխատում էր Գառնիում որպես արշավախմբի ճարտարապետ։ Նրա ուսումնասիրությունների առարկան են դարձել Գառնիի ամրոցի պարիսպը, հեթանոսական տաճարը, Արշակունիների պալատական համալիրն անտիկ բաղնիքով։

Աշխատություններ խմբագրել

Ալեքսանդր Սահինյանը հեղինակ է ՀՍՍՀ ԳԱ գիտական հանդեսներում տպագրված մի շարք հոդվածների, ինչպես նաև «Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը», «Հայաստանի անտիկ ու վաղ միջնադարյան ժամանակաշրջանի ճարտարապետություն» գլուխները «Հայ ճարտարապետության ակնարկներում», «Գառնի-Գեղարդ», «Գառնի ամրոցի անտիկ շրջանի ճարտարապետական կառույցները», «Էջմիածին» և այլ աշխատությունների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  3. 3,0 3,1 3,2 MAK (польск.)
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Աղբյուրներ խմբագրել

  • Գ. Ա. Տիրացյան «Ալեքսանդր Սահինյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1982, էջ 231-232
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 140