Սամվել Գասպարով

ռեժիսոր, սցենարիստ և դերասան

Սամվել Վլադիմիրի Գասպարով (հունիսի 7, 1938(1938-06-07), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 26, 2020(2020-05-26)[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային ռեժիսոր, սցենարիստ և դերասան։

Սամվել Գասպարով
ռուս.՝ Самвел Владимирович Гаспаров
Ծնվել էհունիսի 7, 1938(1938-06-07)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 26, 2020(2020-05-26)[1] (81 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[1]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և ռեժիսոր
IMDbID ID 0309243

Կենսագրություն խմբագրել

Սամվել Գասպարովը ծնվել է 1938 թվականին Թբիլիսիում հայ ընտանիքում։ Մինչ կինոկարիերան աշխատել է որպես բեռնատարի վարորդ[2]։

1970 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը (Միխայիլ Ռոմի արվեստանոցը)։ Առաջին ռեժիսորական աշխատանքը եղել է 1977 թվականին։ Հիմնականում նկարահանում էր քաղաքացիական պատերազմի մասին արկածային ֆիլմեր, դետեկտիվներ և մարտաֆիլմեր[3], որոնք քննադատվում էին հոգեբանության բացակայության և արյունոտ տեսարանների առկայության պատճառով[2]։

1990 թվականից հետո Գասպարովը հեռացավ կինոյից և սկսեց զբաղվել այլ գործունեությամբ, այդ թվում՝ 1993 թվականին կազմակերպեց Մայքլ Ջեքսոնի հյուրախաղերը Մոսկվայում՝ Լուժնիկի մարզադաշտում[2]։

2008 թվականին վերադարձավ կինո՝ «Ծուղակ մարդասպանի համար» ֆիլմով[4]։

Մահացել է 2020 թվականի մայիսի 26-ին՝ 82 տարեկան հասակում[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2008 Ծուղակ մարդասպանի համար
1990 Գիշանգղներ ճանապարհներին
1987 Ինչպե՞ս է տանը, ինչպե՞ս են գործերը
1985 Մահվան կոորդինատները
1983 Առանց հատուկ ռիսկի
1981 Վեցերորդը
1980 Հաց, ոսկի, նագան
1979 Մոռացեք «մահ» բառը
1977 Աղքատության վկայական
1977 Ատելություն
1974 Առաջին չվերթ, վերջին չվերթ

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2008 Ծուղակ մարդասպանի համար
1990 Գիշանգղներ ճանապարհների վրա

Պրոդյուսեր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2008 Ծուղակ մարդասպանի համար

Դերերը կինոյում խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1983 Առանց հատուկ ռիսկի գող
1980 Հաց, ոսկի, նագան դրվագ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Умер режиссер Самвел Гаспаров
  2. 2,0 2,1 2,2 «Наталия Дмитриевна ВАВИЛОВА * Биография * Фотография». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  3. «Андрей Ветер. Про Самвела Гаспарова (Андрей Ветер Нефёдов) / Проза.ру — национальный сервер современной прозы».
  4. «Экспресс газета: Наталья Вавилова готова вернуться». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  5. «Умер на 82 году жизни Гаспаров Самвел Владимирович кинорежиссёр фильмов». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել