«Աղքատության վկայություն» (ռուս.՝ «Свидетельство о бедности»), 1977 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Սամվել Գասպարովը Վայներ եղբայրների «Ժամացույց Պարոն Քելիի համար» (ռուս.՝ «Часы для мистера Келли») վեպի մոտիվներով։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1979 թվականի հունվարին։

Աղքատության վկայական
Երկիր ԽՍՀՄ
ՌեժիսորՍամվել Գասպարով
Սցենարի հեղինակԱրկադի Վայներ և Գեորգի Վայներ
ԴերակատարներԱլեքսանդր Խոչինսկի, Գրիգորի Օստրին, Կոնստանտին Ստեպանկով և Բորիս Խմելնիցկի
ՕպերատորԱլեքսանդր Պոլինիկով
ԵրաժշտությունԵվգենի Ստիխին

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1970-ականներին Օդեսայում։ Քրեական հետախուզության աշխատակիցները գտնում են հանցագործների ավազակախումբ, որոնք գողանում են թանկարժեք մետաղներ պարունակող փորձարարական ժամացույցների դետալներ և դրանք ուղարկում արտասահման օտարերկրացիների միջոցով։

Դերերում խմբագրել

  • Ալեքսանդր Խոչինսկի – Ստանիսլավ Պավլովիչ Սոկոլով, ոստիկանության ավագ լեյտենանտ, ՍՍԳՊՎ-ի աշխատակից
  • Գրիգորի Օստրին – Վլադիմիր Իվանովիչ Տարասով, միլիցիայի փոխգնդապետ, ՍՍԳՊՎ-ի պետ
  • Կոնստանտին Ստեպանկով – Վիկտոր Միխայլովիչ Մակեև, ժամացույցի արհեստանոցի վարիչ (հնչյունավարել է Յուրի Սարանցևը)
  • Բորիս Խմելնիցկի – Գենադի Սեմյոնովիչ Կոստյուկ, «Խաչ», ավազակ (հնչյունավորել է Օլեգ Մոկշանցևը)
  • Օլգա Գասպարովա – Օլգա Ալեքսեևնա, բուժքույր, Կոստյուկի ընկերուհին
  • Լև Պերֆիլով – Յուրի Սեմյոնովիչ Մոսին, «Չալի», մեխանիկ, Կոստյուկի հանցակից
  • Գենադի Վորոպաև – Մաքս Ցինկլեր, ժամացույցի դետալների գնորդ
  • Արսենի Բարսկի – Պրոկոֆի Վիկենտևիչ Կորժաև, սպեկուլյանտ
  • Ելենա Ամինովա – Սոկոլովի ընկերուհին
  • Բորիս Բիտյուկով – ժամացույցի գործարանի տնօրեն (հնչյունավորել է Ալեքսեյ Սաֆոնովը)
  • Օլգա Բիտյուկովա – Ալլա, Մակեևի դուստրը
  • Միխայիլ Գոռնոստալ – ոստիկան  հրաձգարանում
  • Յուրի Գուսև – ժամագործական արվեստանոցի տեխնոլոգ
  • Լիդիա ԿորոլյովաՆինա Պավլովնա, Մոսինի հարևանուհին
  • Վլադիմիր Նիկիտին – տաքսու վարորդ
  • Մարինա Պետրովա – ոստիկանության լեյտենանտ
  • Ս. Ֆոնարյովա – Գալյա, ժամացույցի արհեստանոցի աշխատակցուհի
  • Ելենա Ցիպլակովա – Վիտյայի ընկերուհին (լուսագրերում նշված չէ)
  • Վիկտոր Կոզաչուկ – ժամացույցի արհեստանոցի աշխատակից (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Արկադի Վայներ, Գեորգի Վայներ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Սամվել Գասպարով
  • Բեմադրող օպերատոր՝ Ալեքսանդր Պոլիննիկով
  • Բեմադրող նկարիչ՝ Լարիսա Տոկարևա
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Ստիխին[2]

Նկարահանումների վայր խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Օդեսայում։

Տարբերություններ վիպակից խմբագրել

Ֆիլմի սցենարը զգալիորեն տարբերվում է «Ժամացույց պարոն Քելիի համար» վիպակից։ Ֆիլմի գործողություններըը Մոսկվայից տեղափոխվել են Օդեսա։ Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցներ Ստանիսլավ Տիխոնովի և Վլադիմիր Շարապովի փոխարեն ֆիլմում հանդես են գալիս ՍՍԳՊՎ-ի աշխատակիցներ Ստանիսլավ Սոկոլովը և Վլադիմիր Տարասովը, արհեստանոցի վարիչ Բալաշովին՝ Մակեևը։

Այլ էկրանավորումներ խմբագրել

2015 թվականին «Ժամացույց պարոն Քելիի համար» վիպակը էկրանավորվել է «Քննիչ Տիխոնովը» հեռուստասերիալի շրջանակներում (ֆիլմ № 4, սերիա 9-10)։

Ծանոթագրություններ խմբագրել