Սամվել Աբրահամյան (զինվորական)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Սերգեյի Աբրահամյան (հունիսի 28, 1970, Ստեփանակերտ), ՊԲ գնդապետ (2001)։

Սամվել Աբրահամյան
հունիսի 28, 1970(1970-06-28)[1] (53 տարեկան) -
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
Զորատեսակհրետանի[1]
Կոչումգնդապետ[1]
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ[1]
ԿրթությունԱրցախի պետական համալսարան (1996)[1] և Միխայլովսկայայի ռազմական հրետանային ակադեմիա (2000)[1]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1996 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը և Սանկտ-Պետերբուրգի ռազմական հրետանային ակադեմիայի դասընթացները (2000)։

1988-1990 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1992-1993 թվականներին եղել է ՊԲ հրետանային մարտկոցի, 1994-1997 թվականներին՝ հրետանային հետախուզական ստորաբաժանման հրամանատար, 1997 թվականի ապրիլ-դեկտեմբերին՝ հրետանային բրիգադի օպերատիվ բաժնի պետ, շտաբի պետի տեղակալ, 1997-1998 թվականներին՝ հրետանային զորամիավորման հրամանատար, 1998-2001 թվականներին՝ հրետանային բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, 2001 թվականից՝ հրետանային գնդի հրամանատար։ Սամվել Աբրահամյանը կամավորական տարբեր ջոկատների և ՊԲ հրետանային ու հետախուզական զորամիավորումների կազմում մասնակցել է Արցախի Հանրապետության շրջանների բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՊՆ «Մարշալ Բաղրամյան-100» մեդալով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո  (էջ 30