Սամյուել Գրանսիր
Սամյուել Գրանսիր (ֆր.՝ Samuel Grandsir, օգոստոսի 14, 1996[1], Էվրո[1]), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։
Գրանսիրը Տրուայի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 14, 1996[1] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Էվրո[1] | ||
Հասակ | 168 սմ | ||
Քաշ | 65 կգ | ||
Դիրք | աջ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 29 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2009 |
![]() | ||
2009-2012 |
![]() | ||
2012-2016 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2016 |
![]() | 51 | (6) |
2016-2018 |
![]() | 69 | (6) |
2018-ներկա |
![]() | 2 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2017-2018 |
![]() | 4 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՏրուա
խմբագրելԳրանսիրը Տրուայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի ապրիլի 24-ին՝ փոխարինման մտնելով Մոնպելիեի դեմ խաղում[3]։ Հուլիսի 29-ին նա հեռացվեց խաղադաշտից Սոշոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 4 րոպե անց[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2017 թվականի հունվարի 13-ին՝ Այաչոյի դեմ խաղում[5]։ Մարտի 4-ին Գրանսիրը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ամյենի դեմ խաղում[6]։ Սեպտեմբերի 23-ին նա խփեց Մեցի դեմ խաղի միակ գոլը՝ օգնելով Տրուային հաղթել 1-0 հաշվով[7]։ 2018 թվականի ապրիլի 15-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[8]։ Տրուայի առաջին թիմի կազմում Գրանսիրը անցկացրեց 77 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Մոնակո
խմբագրել2018 թվականի հունիսի 9-ին Գրանսիրը 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[9][10]։ Ակումբը նրա համար վճարեց 3 միլիոն եվրո[11][12]։ Իր դեբյուտը Մոնակոյի կազմում նշեց օգոստոսի 4-ին՝ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[13][14]։
Միջազգային կարիերա
խմբագրելԳրանսիրը ներկայացրել է Ֆրանսիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Իր դեբյուտը Մ21 հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Չեռնոգորիայի դեմ խաղում[15]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[16]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Տրուա | 2015–16 | Լիգա 1 | 1 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 1 | 0 | |
2016–17 | Լիգա 2 | 32 | 3 | 1 | 0 | 3 | 0 | 36 | 3 | |||
2017–18 | Լիգա 1 | 36 | 3 | 3 | 0 | 1 | 0 | 40 | 3 | |||
Ընդհանուր | 69 | 6 | 4 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 77 | 6 | ||
Մոնակո | 2018–19 | Լիգա 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 71 | 6 | 4 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 80 | 6 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «France - S. Grandsir - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «HSC Montpellier - ES Troyes AC, Apr 24, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «ES Troyes AC - FC Sochaux-Montbéliard, Jul 29, 2016 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «ES Troyes AC - AC Ajaccio, Jan 13, 2017 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «ES Troyes AC - SC Amiens, Mar 4, 2017 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «FC Metz - ES Troyes AC, Sep 23, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «ES Troyes AC - Olympique Marseille, Apr 15, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Samuel Grandsir at AS Monaco | News | AS Monaco FC». www.asmonaco.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Monaco sign Troyes youngster Grandsir». 2018 թ․ հունիսի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Official | AS Monaco confirm Samuel Grandsir capture | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «OFFICIAL: Monaco sign Troyes youngster». BeSoccer (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Paris Saint-Germain - AS Monaco, Aug 4, 2018 - Trophée des Champions - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «PSG 4-0 Monaco: Neymar makes his return». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «France U21 - Montenegro U21, Oct 5, 2017 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Samuel Grandsir». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Գրանսիրի պաշտոնական Տվիտերի էջը
- Գրանսիրի պաշտոնական Ինստագրամի էջը
- Գրանսիրը transfermarkt-ում
- Գրանսիրը soccerbase.com-ում
- Գրասնիրը WhoScored.com կայքում
- Գրանսիրը Մոնակոյի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-08-30 Wayback Machine
- Գրանսիրը Լիգա 1-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-04-20 Wayback Machine
- Գրանսիրը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2018-08-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամյուել Գրանսիր» հոդվածին։ |