Սամիր Շարիֆով
Սամիր Ռաուֆ օկլի Շարիֆով (ադրբ.՝ Samir Rauf oğlu Şərifov, սեպտեմբերի 7, 1961, Ադրբեջան), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարար[1], Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչ Սևծովյան առևտրի և զարգացման բանկում[2]։
Սամիր Շարիֆով | |
![]() | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Շևչենկոյի անվան համալսարան |
Մասնագիտություն՝ | պետական գործիչ և տնտեսագետ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 7, 1961 (61 տարեկան) |
Ծննդավայր | Ադրբեջան |
Քաղաքացիություն | ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Սամիր Շարիֆովը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 7-ին։ 1983 թվականին ավարտել է Ուկրաինայի Կիևի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի ֆակուլտետը։ Նույն համալսարանից ստացել է մագիստրոսի կոչում։
- 1983–1991 թթ. - Տնտեսագետ Բաքվում և արտերկրում (Եմենի ժողովրդական ժողովրդավարական հանրապետություն) ՛ ԽՍՀՄ արտաքին տնտեսական հարաբերությունների համակարգում։
- 1991–1995 թթ. - Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական կապերի վարչության պետ։
- 1995–2001 թթ. - Ադրբեջանի Հանրապետության Մզգային Բանկի գլխավոր տնօրեն։
- 2001–2006 թթ. - Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ֆոնդի գործադիր տնօրեն։
- 2003–2006 թթ. - Արդյունաբերական կառավարման հանձնաժողովի նախագահ։
- 2006 թ. - ԱՀ ֆինանսների նախարար[3]։
Նա նաև Սևծովյան առևտրի և զարգացման բանկում Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչն է։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։