Սամիրա Մուսա (մասրի՝ سميرة موسى), (մարտի 3, 1917(1917-03-03), Sinbu Al Kubra, Եգիպտոս - օգոստոսի 5, 1952(1952-08-05), Կալիֆոռնիա, ԱՄՆ), եգիպտացի միջուկային ֆիզիկոս, որն ուներ դոկտորի աստիճան միջուկային ֆիզիկայից և աշխատում էր բժշկական տեսանկյունից ատոմային տեխնոլոգիաները հասանելի դարձնել բոլորի համար։ Նա կազմակերպեց «Ատոմային էներգիան խաղաղության համար» խորագրով կոնֆերանսը և օժանդակեց «Ատոմները խաղաղության համար» միջազգային կոնֆերանսի կազմակերպմանը։ Նա առաջին կինն էր, ով աշխատեց Կահիրեի համալսարանում։

Սամիրա Մուսա
արաբ․՝ سميرة موسى‎‎
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1917(1917-03-03)
ԾննդավայրSinbu Al Kubra, Եգիպտոս
Մահացել էօգոստոսի 5, 1952(1952-08-05) (35 տարեկան)
Մահվան վայրԿալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Եգիպտոս
Մայրենի լեզուարաբերեն
ԿրթությունԿահիրեի համալսարան (1939)
Մասնագիտությունմիջուկային ֆիզիկոս, Q1108841?, assistant professor և medical physicist
ԱշխատավայրԿահիրեի համալսարան
 Sameera Moussa Վիքիպահեստում

Երիտասարդություն և քոլեջ խմբագրել

Մուսան ծնվել է 1917 թվականին Եգիպտոսում (Ղարբիա (մուհաֆազ))։ Նրա մայրը մահացել է քաղցկեղից։ Հայրը հայտնի քաղաքական ակտիվիստ էր, ով այնուհետև իր աղջկա հետ տեղափոխվեց Կահիրե և ներդրեց իր գումարը Էլ-Հուսեին շրջանում փոքր հյուրանոց կառուցելու գործում։ Հոր պահանջով Մուսան հաճախեց Կահիրեյի ամենահին դպրոցներից մեկը՝ Կասեր Էլ-Շոկ տարրական դպրոցը։ Տարրական կրթությունը ստանալուց հետո Մուսան ընդունվեց Բանաթ Էլ-Աշրաֆ դպրոցը, որը կառուցվել և ղեկավարվում էր նրա հոր կողմից։

Չնայած այն փաստին, որ Մուսան ուներ բարձր գնահատականներ իր միջնակարգ կրթության ընթացքում և կարող էր դառնալ ճարտարագետ, նա ցանկացավ ընդունվել Կահիրեյի համալսարանի գիտությունների ֆակուլտետ։ 1939 թվականին Մուսան ստացավ ռադիոլոգիայի բակալավրի աստիճան[1]։ Դոկտոր Մուստաֆա Մոուշարաֆան, ֆակուլտետի առաջին դեկանը, հավատում էի իր ուսանողին այնքան, որ օգնեց նրան դառնալ նշանավոր դասախոս՝ ֆակուլտետում։ Արդյունքում նա դարձավ նույն ֆակուլտետի առաջին դոցենտը և առաջին կինը, ով զբաղեցնում էր համալսարանական պաշտոն, առաջինը, ով դոկտորական աստիճան ուներ ատոմային ճառագայթումից։

Միջուկային հետազոտություններ խմբագրել

Մուսան հավատում էր «Ատոմները խաղաղության համար»[2] նշանաբանին և ասում․- «Ես կդարձնեմ միջուկային բուժումն այնքան մատչելի և այնքան էժան, որքան Ասպիրինը»։ Նա քրտնաջան աշխատում էր այդ նպատակի համար և իր ինտենսիվ փնտրտուքների արդյունքում նա հանգեց պատմական հավասարման, որը կօգներ բաժանել էժան մետաղների ատոմները, ինչպիսին պղինձն է՝ ճանապարհ բացելով էժան միջուկային ռումբի ստեղծման համար[3]։

Նա կազմակերպեց «Ատոմային էներգիան խաղաղության համար» և հովանավորեց «Ատոմները խաղաղության համար» խորագրով կոնֆերանսներըը, որին հրավիրվեցին շատ ականավոր գիտնականներ[1]։

Այցելություն ԱՄՆ խմբագրել

Մուսան ստացավ կրթաթոշակ Ֆուլբրայթի ծրագրից, որպեսզի ծանոթանա Կալիֆոռնիայի համալսարանի ժամանակակից հետազոտությունների սարքավորումներին[3]։

Մահ խմբագրել

1952 թվականի օգոստոսի 5-ին, ԱՄՆ առաջին այցելությունից հետո նա մտադրվել էր տուն վերադառնալ, բայց հրավիրվեց ճամփորդության։ Ճանապարհին մեքենան գլորվեց 40 ոտնաչափ բարձրությունից և նա նամիջապես մահացավ։ Պատահարի առեղծվածը (քանի որ հետագայում պարզվեց, որ Կալիֆոռնիա հրավերն իրական չէր, բացի այդ անհետացած վարորդը, ով դուրս էր ցատկել մեքենայից, մինչ այն կընկներ) որոշներին ստիպեց հավատալ, որ դա նախապես պլանավորված սպանություն էր[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Aslam, Syed (2011 թ․ մայիսի 12). «20th Century Muslim Scientists - Sameera Moussa». The Muslim Observer. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  2. "Atoms for Peace"
  3. 3,0 3,1 «Dr. Sameera Moussa». State Information Service. 2009 թ․ հուլիսի 20. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  4. Zvi Bar'el. «As Egypt elections near, one candidate faces the worst accusation – Jew». Haaretz.
  5. "Raqia Ibrahim: Egyptian Jewish Actress Recruited by Israel to Prevent Egypt Owning Nuclear Bomb" Egypt Independent (1 December 2014).