Սահակ Պրոնյան

հայ կրթական և եկեղեցական գործիչ, մանկավարժ

Սահակ Պրոնյան (Պարոնյան) (հուլիսի 30, 1749(1749-07-30), Հալեպ[1] - ապրիլի 13, 1806(1806-04-13)[1], Տրիեստ, Ավստրիական կայսրություն[1]), հայ կրթական և եկեղեցական գործիչ, մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ[2]։

Սահակ Պրոնյան
Ծնվել էհուլիսի 30, 1749(1749-07-30)
ԾննդավայրՀալեպ[1]
Մահացել էապրիլի 13, 1806(1806-04-13)[1] (56 տարեկան)
Մահվան վայրՏրիեստ, Ավստրիական կայսրություն[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունուսուցիչ և քահանա

Պրոնյանը հեղինակ է «Երկրաչափություն» (1794) և «Եռանկյունաչափություն» (1810) հայերեն տպագիր առաջին ուսումնական ձեռնարկների, դրանք կազմված են ժամանակի եվրոպական լավագույն ձեռնարկների հիման վրա, գրված են գրաբարով և նախատեսված են սկսնակների, ինչպես նաև ինքնուսուցման համար։ «Երկրաչափության», «Առաջաբան ճառում» Պրոնյանը քննարկում է մաթեմատիկայի գիտապատմական և մեթոդական-մանկավարժական հարցեր․ Պրոնյանը կողմնակից է երկրաչափության այնպիսի շարադրանքի, որը տառացիորեն չի հետևում Էվկլիդեսին։ Ձեռնարկում շարադրված են երկրաչափության տեսական և գործնական հարցեր, վերջում բերված է օգտագործված մաթեմատիկական տերմինների ցուցակ-բառարան (լատիներեն, երբեմն արաբերեն, և թուրքերեն համարժեքներով)։ «Եռանկյունաչափություն»-ը կազմված է երկու մասից, ուր շարադրված են հարթ և գնդային եռանկյունաչափության տեսական և գործնական հարցեր։ Պրոնյանը հայերեն մաթեմատիկական բազմաթիվ տերմինների հեղինակն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 443.
  2. «Zarkfoundation - Սահակ Պրոնյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 443