Սակրատ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Սակրատ գետի աջ ափին, Բալու քաղաքից 4-5 կմ հյուսիս-արևմուտք։

Գյուղ
Սակրատ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԲալուի գավառակ
Այլ անվանումներՍագրաթ, Սագրատ, Սաքրաթ, Սաքրատ
Բնակչություն680 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ23850
Սակրատ (Աշխարհ)##
Սակրատ (Աշխարհ)

Պատմություն

խմբագրել

Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ 85 տուն` 680 հայ բնակչով։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործություն, հացահատիկի մշակությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Սակրատն ուներ 1275 թվականին կառուցված Ս. Թորոս կամ Ս. Թեոդորոս անունով եկեղեցի։ Գյուղից հյուսիս կար ևս մի ավերակ եկեղեցի։

Կրթություն

խմբագրել

Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 40 աշակերտ[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 477

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 109