Սակաի, քաղաք և նավահանգիստ Ճապոնիայում, Հոնսյու կղզու հարավումում, Ներքին ճապոնական ծովի Օսակայի ծոցի ափին, Օսակա պրեֆեկտուրայում։ Մատո գետը Սակաին բաժանում է Օսակա քաղաքից։ 787 հազար բնակչություն (1979)։ Մտնում է Հանսին տնտեսական շրջանի կազմի մեջ։ Տրանսպորտային խոշոր հանգույց է։ Զարգացած են մեքենաշինությունը, մետալուրգիան, նավթաքիմիան, տեքստիլ արդյունաբերությունը։ Կա գորգերի, հեծանիվների և մետաղե իրերի ավանդական արտադրություն։ Հիշատակվում է VIII դարից։

Բնակավայր
Սակաի
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Ներքին բաժանումSakai-ku?, Naka-ku?, Higashi-ku?, Նիսիկու, Minami-ku?, Kita-ku? և Միգարա
Հիմնադրված էապրիլի 1, 1889 թ.
Մակերես149,83 կմ²
Բնակչություն824 408 մարդ (մարտի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ72
Փոստային դասիչ590-0078
Պաշտոնական կայքcity.sakai.lg.jp(ճապոներեն)
Սակաի (Ճապոնիա)##
Սակաի (Ճապոնիա)

Տեսարժան վայրեր խմբագրել

Սակայում է գտնվում Дайсенре-кофун-ը՝ աշխարհի ամենամեծ գերեզմաններից մեկը, որի տարածքը կազմում է 320 հազար քառակուսի մետր։ Այն պատկանւմ է 4-րդ դարի Ճապոնիայի կայսր Նինտոկուին։

Անհատականություն խմբագրել

Ճապոնայի վարչապետ Սուզուկի Կանտարոն ծնվել է Սակայում։

Աշխարհագրություն և տնտեսագիտություն խմբագրել

Սակայի քաղաքը գտնվում է Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում` Օսակա ծոցի ափին։ Մտնում է Կինկի շրջանի Օսակա պրոֆեկտուրայի կազմի մեջ։ Վարչականորեն բաժանված է 7 քաղաքային շրջանի։ Այն սահմանններ ունի Օսակա, Մացուբարա, Հաբիկինո, Թոնդաբայաշի, Օսակասայամա, Կավատինագանո, Իզումի և Տակաիշի քաղաքների հետ։

15-րդ դարից ի վեր Սակայը հայտնի է որպես Չինաստանի և Կորեայի հետ առևտրի կարևոր նավահանգիստ։ Ներկայումս քաղաքը զարգացրել է էլռկտրոնային, էլեկտրական, մետաղագործական և քիմիական արդյունաբերությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սակաի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 132