Սադեղ Չուբաք պարս.՝ بزرگ علوی, օգոստոսի 5, 1916(1916-08-05)[1], Բուշիր, Իրան - հուլիսի 3, 1998(1998-07-03)[1], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), պարսիկ արձակագիր, թարգմանիչ։

Սադեղ Չուբաք
بزرگ علوی ‎‎
Ծնվել էօգոստոսի 5, 1916(1916-08-05)[1]
ԾննդավայրԲուշիր, Իրան
Վախճանվել էհուլիսի 3, 1998(1998-07-03)[1] (81 տարեկան)
Վախճանի վայրԲերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, վիպասան և թարգմանիչ
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունAlborz High School?
Ժանրերպատմվածք
 Sadeq Chubak Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Եղել է Իրանի նավթային ընկերության բարձրաստիճան պաշտոնյա։

Գրել է պատմվածքներ, վեպեր, թատերգություններ և կատարել թարգմանություններ։ Չուբաքը հասարակության ամենադժբախտ խավերի՝ պոռնիկների, տուն ու տեղ կորցրած թափառաշրջիկների և թմրամոլների ցավերի ու վերքերի պատկերողն է։ Բնապաշտ գրող է։

Հրատարակել է «Տիկնիկային թատրոն» (1945, ԹԵհրան), «Լոթիին կորցրած կապիկը» (1949, Թեհրան), «Գերեզմանի առաջին օրը» (1965, Թեհրան), «Թանգսիր», «Համբերատար քարը», «Վերջին ճրագը» ժողովածուները, որոնք ընդգրկում են պատմվածքներ, վեպեր և թարգմանություններ։ Նրա վերջին գիրքը՝ «Լուսնակտոր» (Թեհրան, 1991), ամփոփում է ավելի քան 20 թարգմանական պատմվածք, բոլորն էլ սիրո մասին։ Ապրել է ԱՄՆ-ում, կորցրել է տեսողությունը։ Նրա պատմվածքներից մի քանիսը թարգմանվել են հայերեն և հրատարակվել մամուլում[2]։

Սադեղ չուբաքը հայերեն խմբագրել

  • Նավթավաճառը (պատմվածք)։ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 46-49։ Պարսկերենից թարգմ.՝ Խաչիկ Խաչեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 45։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սադեղ Չուբաք» հոդվածին։