Սաարա դե լա Սիեռա (իսպ.՝ Zahara de la Sierra), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 72 կմ² տարածք։ 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 1400[4]։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 124 կիլոմետր է։ Անդալուսիայի այսպես կոչված՝ սպիտակ քաղաքներից մեկն է. շինությունների բացարձակ մեծամասնությունը կառուցված է սպիտակ քարով։ Մերձակայքում է գտնվում Անդալուսիայի բնության կարևոր հուշարձաններից մեկը՝ Գարգանտե Վերդե կիրճը։

Սաարա դե լա Սիեռա
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ500 ± 1 մետր
Մակերես72 կմ²
Մասն էQ100593621?[1], Q107553375?[2] և Սիեռա դե Կադիս[3]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Արաբական տիրապետության շրջանում բնակավայրը՝ շրջապատի նկատմամբ ունեցած իշխող, բարձր դիրքի և Սևիլյայի ու Ռոնդայի միջակայքում գտնվելու շնորհիվ ռազմավարական կարևոր նշանակություն է ձեռք բերել, և արաբներն այստեղ բերդ են կառուցել, որի ավերակները պահպանվել են մինչև օրս։ Արաբներն այստեղ իշխել են մինչև 1407 թվականը։ 1481 թվականին Գրանադայի էմիրության մուսուլմանները վերանվաճել են Սաարա դե լա Սիեռան, և դա առիթ է դարձել, որ կաստիլիացիներն սկսեն ռեկոնկիստան՝ հարյուրավոր տարիներ ձգված ազատագրական պատերազմը արաբ զավթիչների դեմ։ 1483 թվականին կաստիլիացիները, Կադիսի դուքս Ռոդրիգո Պոնսե դե Լեոնի հրամանատարությամբ, վերջնականապես ազատագրել են քաղաքն արաբներից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաարա դե լա Սիեռա» հոդվածին։