Ռոժե Սեն-Վիլ
Ռոժե Սեն-Վիլ (ֆր.՝ Roger Saint-Vil, դեկտեմբերի 8, 1947[1] կամ դեկտեմբերի 8, 1949[2], Պորտ-օ-Պրենս, Հայիթի - հունիսի 7, 2020[3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), 1960-70-ականների հայիթցի ֆուտբոլիստ, ձախ եզրային հարձակվող։
Քաղաքացիությունը | Հայիթի | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 8, 1947[1] կամ դեկտեմբերի 8, 1949[2] | ||
Ծննդավայր | Պորտ-օ-Պրենս, Հայիթի | ||
Մահվան ամսաթիվ | հունիսի 7, 2020[3] | ||
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] | ||
Հասակ | 170 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
16 տարեկանից հանդես է եկել Կապ-Աիթյան քաղաքի «Զենիթ» ակումբում, իսկ մեկ տարի անց տեղափոխվելով մայրաքաղաք՝ հանդես է եկել նախ «Ռասին Կլուբ Աիթյան», այնուհետև «Վիոլետ Ատլետիկ Կլուբ» ակումբների մարզաշապիկով։
20 տարեկանում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ խաղալով տարբեր մակարդակի առաջնություններում։ Հանդես է եկել ամերիկյան «Բալթիմոր Բայս», «Բալթիմոր Քոմեթս» և «Ցինցինատի Քոմեթս», ինչպես նաև տրինիդադյան «Արչիբալդ» ակումբերում։
Հայիթիի հավաքականի կազմում հանդես է եկել Արևմտյան Գերմանիայում կայացած 1974 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունում. մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման՝ Լեհաստանի դեմ, որում սակայն հաիթցիները ջախջախիչ պարտություն կրեցին 0:7 հաշվով։
Արտաքին հղումներ
խմբագրել- Տեղեքարտ Ռոժե Սեն-Վիլ; ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2013-07-04 Wayback Machine, worldfootball.net, nasljerseys.com (անգլ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 worldfootball.net(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Roger Saint-Vil, le 8e disparu de la génération d'or (ֆր.)