Ռուսլան Բասիև
Ռուսլան Բասիև (օսերեն՝ Баситы Руслан, հունիսի 20, 1979, Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և հայ ազատ ոճի ըմբիշ, Աշխարհի (2006) և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր (2009), Հայաստանի բազմակի չեմպիոն, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ։
Ռուսլան Բասիև Баситы Руслан | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 120 |
Հայտարարվող հասակ | 188 |
Ծննդյան թվական | հունիսի 20, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Ռուսաստան |
Մարզիչ | Ասլան Գաբարաև, Արայիկ Բաղդադյան |
Մեդալները | ||
---|---|---|
Տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտ | ||
Աշխարհի առաջնություն | ||
Բրոնզ | Գուանչժոու 2006 | 120 կգ |
Եվրոպայի առաջնություն | ||
Արծաթ | Վիլնյուս 2009 | 120 կգ |
Ռուսաստանի առաջնություն | ||
Բրոնզ | Կրասնոդար 2005 | 120 կգ |
Հայաստանի առաջնություն | ||
Ոսկի | Երևան 2010 | 120 կգ |
Ոսկի | Երևան 2011 | 120 կգ |
Կենսագրություն
խմբագրելՌուսլան Բասիևը ծնվել է 1979 թվականի հունիսի 20-ին։ Ազատ ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 1995 թվականին՝ Ասլան Գավարաևի ղեկավարությամբ։ 2005 թվականին դարձել է Կրասնոդարում տեղի ունեցած Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2006 թվականին ընդգրկվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմի մեջ և նույն թվականին էլ դարձել Գուանչժոուի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2009 թվականին Վիլնյուսում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր։ 2010 թվականին Սպահանում տեղի ունեցած «Թախտի գավաթ» միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ տեղը։ 2012 թվականին, երբ Ռուսլան Բասիևը չկարողացավ Լոնդոնի օլիմպիական խաղերում մրցանակի արժանանալ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտարարեց, որ Ռուսլանն այլևս հավաքականի կազմում հանդես չի գա[1]։