Օլգա Բերգգոլց
Օլգա Ֆեոդորովնա Բերգգոլց (ռուս.՝ Ольга Фёдоровна Берггольц) մայիսի 16, 1910[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 13, 1975[4][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1940 թ.-ից։
Օլգա Բերգգոլց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 16, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 13, 1975[4][2][3][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծուհի, գրող, դրամատուրգ, մանկագիր և օրագրի հեղինակ |
Լեզու | ռուսերեն[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան (1930)[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ |
Ժանրեր | պոեզիա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ |
Ամուսին | Georgij Pantelejmonovič Makogonenko? |
Կայք | olgaberggolc.ru |
Olga Bergholz Վիքիպահեստում |
1930 թ.-ին ավարտել է Լենինգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Տպագրվում է 1924 թ.-ից։ Առաջին երկերը՝ «Ուգլիչ» (1932) վիպակը և «Բանաստեղծություններ» (1934) ժողովածուն, արժանացել են Մ․ Գորկու դրական կարծիքին։ Հրատարակել է «Գիշերը Նոր աշխարհում» (1935) և «Երգերի գիրք» (1936) պատմվածքների ժողովածուները։ Հայրենական պատերազմի տարիներին գտնվելով պաշարված Լենինգրադում՝ քաղաքի պաշտպանությանն է նվիրել «Փետրվարյան օրագիր» (1942), «Լենինգրադյան պոեմ» (1942), «Քո ուղին» (1945) երկերը և «Խոսում է Լենինգրադը» (1946) ժողովածուն։ Սոցիալիզմի առաջին կառուցողներին է նվիրված «Պերվոռոսիյսկ» (1950) պոեմը (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), Սևաստոպոլի պաշտպանությանը՝ «Հավատարմություն» (1954) ողբերգությունը։ «Ցերեկային աստղեր» (1959) քնարական ինքնակենսագրական գիրքը էկրանացվել է 1968 թ.-ին։ Բերգգոլցի ստեղծագործություններին հատուկ են խոր քնարականությունն ու դրամատիզմը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Лесневский С. С. Берггольц // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |