Ռուժենա Եսենսկա (չեխ․՝ Růžena Jesenská, հունիսի 17, 1863(1863-06-17)[1][2][3][…], Սմիչով, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն և Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[2] - հուլիսի 14, 1940(1940-07-14)[1][2][3][…], Մալա Ստրանա, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4]), չեխ գրող, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, Չեխիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ։

Ռուժենա Եսենսկա
Růžena Jesenská
Ծնվել էհունիսի 17, 1863(1863-06-17)[1][2][3][…]
ԾննդավայրՍմիչով, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն կամ Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[2]
Վախճանվել էհուլիսի 14, 1940(1940-07-14)[1][2][3][…] (77 տարեկան)
Վախճանի վայրՄալա Ստրանա, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4]
Գրական անունEva z Hluboké[2], Jeroným Věžník[2] և Martin Věžník[2]
Մասնագիտությունթարգմանչուհի, բանաստեղծուհի, գրող և դրամատուրգ
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն,  Ցիսլեյտանիա և  Չեխոսլովակիա
ԱզգականներՄիլենա Եսենսկա
 Růžena Jesenská Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սլովակ ծագմամբ Եսենսկիե հունգարական ազնվական ընտանիքի ներկայացուցիչ է։ Համարվում է, որ նրանց արմատներն սկսվում են Կարլի համալսարանի բժշկության առաջին պրոֆեսոր Յան Եսենիուսից, ով մահապատժի է ենթարկվել 1621 թվականի հունիսի 21-ին Հին քաղաքի հրապարակում` Ֆերդինանդ II Հաբսբուրգի դեմ 27 պայքարողների թվում։ Նրա զարմուհին գրող Միլենա Եսենսկան է։

Եղել է մանկավարժ։ Գրական գործունեությունը սկսել է 1889 թվականից («Ժպիտներ» ժողովածու)։

Հեղինակ է արձակ և չափածո ստեղծագործությունների, այդ թվում՝ վեպերի, պիեսների, պատմվածքների, մանկական գրքերի և բանաստեղծությունների ավելի քան 50 ժողովածուների[5]։

Եսենսկայի ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն է ունեցել Յուլիուս Զեյերը, ով չեխական դեկադենտի ներկայացուցիչն էր։ Ռուժենա Եսենսկայի վեպերը հիշատակվում են «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» երգիծական վեպում։

Ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել

Պոեզիա խմբագրել

  • Mládí, (բանաստեղծություններ, 1889—1899)
  • Básně života a smrti (1905—1919)

Պատմվածքներ և նովելներ խմբագրել

  • Novely (1900)
  • Touha a láska (1902)
  • Mimo svět (сборник, 1909)
  • Z nepřístupných zahrad (1912)
  • Tajemství srdcí (1919)
  • Kouzlo světelných nocí (1919)
  • Pohledy do duší 1920)
  • Odhalená srdce (1923)
  • Dětství (ինքնակենսագրություն, 1931)

Վեպեր խմբագրել

  • Jarmila (1894)
  • Jarní píseň (1902)
  • Román dítěte (1905)
  • Legenda ze smutné země (1907)
  • Nocturno moře (1910)
  • Tanečnice (1912)
  • Ivana Javanová (1917)
  • Cizinka (1920)
  • Hrdinství (1923)
  • Láska (1933)

Դրամաներ խմբագրել

  • Estera
  • Paní z Rosenwaldu
  • Cirkus
  • Devátá louka
  • Princezna a krásný pošta
  • Starý markýz
  • Je veliká láska na světě?
  • Lhostejný člověk
  • Deset let a Rajna
  • Zlato
  • Attila (1919)

Թարգմանություններ է կատարել ուկրաիներենից, մասնավորապես թարգմանել է Տարաս Շևչենկոյի (առաջին թարգմանությունը հրատարակվել է 1894 թվականին), Իվան Ֆրանկոյի, Լեսյա Ուկրաինկայի բանաստեղծությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých hlavního magistrátu, sign. MAG Z17, s. 61 — Vol. MAG Z17. — P. 61.
  5. «Jesenská, Ružena». Women in World History, Vol. 8: Jab-Kyt. Waterford, CT: Yorkin Publications. 2000. էջ 137. ISBN 0-7876-4067-0.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուժենա Եսենսկա» հոդվածին։