Ռուդիկ Աբրահամյան (հունվարի 11, 1969(1969-01-11), Մեծ Թաղեր, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - ապրիլի 11, 1992(1992-04-11), Ջիվանի, Մարտունու շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ռուդիկ Աբրահամյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11, 1969(1969-01-11)
ԾննդավայրՄեծ Թաղեր, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 11, 1992(1992-04-11) (23 տարեկան)
Մահվան վայրՋիվանի, Մարտունու շրջան, Արցախ
ԳերեզմանՄեծ Թաղեր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունազատամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի «Արիության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ռուդիկ Աբրահամյանը ծնվել է 1969 թ. հունվարի 11-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում՝ դեսանտային զորամասում։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։

Ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1991 թ. անդամագրվել է հետախույզների և սակրավորների ջոկատում։ Մասնակցել է մի շարք մարտերի։ Զոհվել է 1992 թ. ապրիլի 11-ին Ղաջար գյուղի մերձակայքում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Մեծ Թաղերի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել