Ռուբեն Սիմոնյան

գրող, լրագրող, հրապարակախոս

Ռուբեն Աբգարի Սիմոնյան (հունիսի 15, 1938(1938-06-15), Կիրանց, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 15, 2021(2021-11-15), Երևան, Հայաստան), հայ գրող, լրագրող, հրապարակախոս, անդրանիկագետ[1], ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միությունների անդամ։

Ռուբեն Սիմոնյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15, 1938(1938-06-15)
ԾննդավայրԿիրանց, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 15, 2021(2021-11-15) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Մասնագիտությունլրագրող, հրապարակախոս և գրող
ԱշխատավայրՀայաստան և Տավուշի մարզպետարան
ԱնդամությունՀայաստանի ժուռնալիստների միություն

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1938 թվականին հունիսի 15-ին, ՀԽՍՀ Իջևանի շրջանի Կիրանց գյուղում։ 1953 թվականին գերազանցությամբ ավարտել է ծննդավայրի 7-ամյա դպրոցը։ 1953-1955 թվականներին սովորել է Երևանի N: 1 արհեստագործական ուսումնարանում։ 1954-1957 թվականներին աշխատել է Երևանի Կիրովի անվան քիմգործարանում՝ որպես էլեկտրոմոնտյոր։ 1957-1960 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1960-1967 թվականներին աշխատել է Երևանի Նաիրիտ միավորումում՝ որպես էլեկտրատեխնիկական ծառայության վարպետ։ 1961-1967 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում։ 1967-1985 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում՝ որպես թղթակից, խմբագիր, բաժնի վարիչ։ 1985-1995 թվականներին զբաղեցրել է «Խորհրդային Հայաստան» (հետագայում՝ «Հայաստան») թերթի սեփական թղթակցի պաշտոնը։ 1996-2009 թվականներին եղել է ՀՀ Տավուշի մարզպետարանի լրատվության բաժնի վարիչ, մարզպետի խորհրդական։ 1960-ական թվականների ազգային ոգու զարթոնքի ակտիվիստներից է։

2013 թվականի հունիսի 28-ին Իջևանի համայնքապետարանի Մշակույթի տունը կազմակերպել է «Ակնթարթում մի ամբողջ կյանք» հոբելյանական միջոցառումը՝ նվիրված Ռ․ Սիմոնյանի 75-ամյա հոբելյանին[2]։

Ռուբեն Սիմոնյանը ավելի քան 100 գիտական, հրապարակախոսական հոդվածների և գրական ակնարկների հեղինակ է։

Որդին՝ Տիգրան Սիմոնյանը, լրագրող է[3]։

Դուստրը՝ Գայանե Սիմոնյանը, բժշկուհի է[4]։

Ունի հինգ թոռ և մեկ ծոռ։

Երկերի մատենագիտություն

խմբագրել
  • «Փոթորկածինը» (1979)
  • «Едесия-Эдиссия» (1998)
  • «Եդեսիա» (1998)
  • «Տավուշի մարզ» (ուղեցույց) (2000)
  • «Տավուշի մարզ» (պատմություն) (2003)
  • «Անկախության առաջնեկը» (2005)
  • «Տավուշի մարզ» (տեղեկատու) (2007)
  • «Կիրանց» (2008)
  • «Ձկնորսության ավանդույթները Տավուշի մարզում» (2009)
  • «Ենոքավան» (2010)
  • «Լուսաձոր» (2011)
  • «Տավուշի մարզ» (պատմություն, լրամշակված) (2012)
  • «Հակոբ Սառիկյան» (2013)
  • «Մելիք գյուղ-Ծաղկավան» (2013)
  • «Մասունքներ» (2015)
  • «Բալասանյաններ՝ տոհմագրություն» (2016)
  • «Շախպարյաններ՝ տոհմագրություն» (2018)
  • «Իջևան» (2018)
  • «Շնջարանք՝ տոհմագրություն» (2019)
  • «Իսկանդարյաններ՝ տոհմագրություն» (2021)։

Գրքեր՝ նվիրված Անդրանիկ Օզանյանին

խմբագրել
  • «Անդրանիկ. Սիբիրական վաշտի ոդիսականը» (2006)[5][6]
  • «Андраник: Одиссея сибирской роты» (2014)
  • «Անդրանիկ - 150» (2015)
  • «Օտարները Անդրանիկի մասին» (2020)[7]

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ռուբեն Սիմոնյան. «Անդրանիկ… Սիբիրական վաշտի ոդիսականը»». ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ). 2018 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. «Նշվեց պատվավոր տավուշցու 75 -ամյակը». ijevancity.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. https://www.spyur.am/am/companies/pastark-club/82709/
  4. https://www.med-practic.com/arm/3673/profile.html
  5. «Ռուբեն Սիմոնյան. «Անդրանիկ… Սիբիրական վաշտի ոդիսականը»». ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ). 2018 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «Ներկայացվեց Ռ. Սիմոնյանի «Անդրանիկ. սիբիրական վաշտի ոդիսականըե գիրքը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. «Օտարները Անդրանիկի մասին». books.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. «Operativ.am | Երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոնը 1957թ.-ին Մոսկվայում (լուսանկարներ)». operativ.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել