Տավուշի մարզպետարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի Տավուշի մարզպետարանը ձևավորվել է 1996 թվականին՝ «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի օրենքի համաձայն։ Ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Տավուշի մարզում, Հայաստանի սահմանադրության համաձայն, իրականացվում է պետական կառավարում։ Այս ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ իրավական ակտերով։ Հայաստանի Տավուշի մարզում պետական կառավարումն իրականացնում է Տավուշի մարզպետը՝ մարզպետարանի միջոցով։ Մարզպետարանն իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
ՀՀ Տավուշի մարզպետարանի կառուցվածքը
խմբագրելՄարզպետարանը կազմված է մարզպետից, մարզպետի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից և մարզպետարանի աշխատակազմից։ Աշխատակազմը իր կազմում ունի 6 վարչություն, քարտուղարություն, 7 բաժիներ և 4 առանձնացված ստորաբաժանումներ- Իջևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի Սոցիալական ծառայությունների տարածքային գրասենյակներԳ։ Մարզպետարանի համակարգում ընդգրկված են պետական ոչ առևտրային և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ։
Ղեկավարությունը
խմբագրելՄարզպետ՝
Տեղակալ՝