Ռուբեն Սանոյան (դրամատուրգ)

հայ գրականագետ, դրամատուրգ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Սանոյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սանոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Մամիկոնի Սանոյան (հունվարի 27, 1933(1933-01-27), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 13, 2015(2015-05-13), Երևան, Հայաստան[1]), հայ դրամատուրգ, գրաքննադատ։ Հայաստանի գրողների միության անդամ (1970

Ռուբեն Սանոյան
Ծնվել էհունվարի 27, 1933(1933-01-27)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 13, 2015(2015-05-13) (82 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունդրամատուրգ և գրականագետ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան (1958)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Հայաստանի թատերական գործիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Սանոյանը ծնվել է Լենինականում։ 1958 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1958-1964 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1964-1970 թվականներին՝ ՀՀ ԳԱ փիլիսոփայության սեկտորում։ 1970 թվականից արևմտյան թատրոնի պատմություն է դասավանդել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1981-1993 թվականներին վարել է Հայաստանի թատերական գործիչների միության դրամատուրգիայի բաժինը։ Հանրապետական և ռուսական մամուլում տպագրվել են նրա գիտական-քննադատական հոդվածները, ակնարկները, վավերական սցենարները, հումորեսկները։ Նրա հայերեն և ռուսերեն պիեսները տպագրվել են գրական հանդեսներում («Նորք», «Литературная Армения»), բեմադրվել հանրապետության թատրոններում, ռադիոթատրոնում և հեռուստատեսությամբ[2][3]։

Աշխատություններ խմբագրել

  • «Հայրիկները, մայրիկները, բալիկները», 1965
  • «Բարդիները լուռ» պիեսների ժողովածու, 1986
  • «Ընթրիք նեղ շրջանակում», 1985
  • «Մեծ բիթլիսցու առեղծվածը», 1998, 2004
  • «Դրամատուրգ, ռեժիսոր, քննադատ» ռուսերեն հոդվածների ժողովածու, 1987

Պարգևներ խմբագրել

  • «Ախ, մայրիկ, մայրիկ» (1964 ) և «Վայրենին» պիեսներն արժանացել են ՀԳՄ և Մշակույթի նախարարության մրցանակի
  • ՀԳՄ Լևոն Շանթի անվան մրցանակ, 2005

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Միշտ ներկա մեր շարքերում
  2. «Ռուբեն Սանոյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  3. «Ռուբեն Սանոյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.