Ռուբեն Անդրիասյան
Ռուբեն Սուրենի Անդրիասյան (ռուս.՝ Рубе́н Суре́нович Андриася́н, հոկտեմբերի 31, 1938, Նալչիկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 25, 2022[1], Ալմաթի, Ղազախստան), ղազախական թատրոնի հայազգի ռեժիսոր, Ղազախստանի ժողովրդական արտիստ (1992), պրոֆեսոր (2007)[2]։
Ռուբեն Անդրիասյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1938 |
Ծննդավայր | Նալչիկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 25, 2022[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Ալմաթի, Ղազախստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ղազախստան |
Մասնագիտացում | դրամատուրգ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1963 թվականին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանի դասարանում)[3]։ Ստեղծագործական կարիերան որպես ռեժիսոր սկսել է Կզըլ-Օրդայի դրամատիկական թատրոնում։ Այնուհետևև եղել է Կոստանայի Մաքսիմ Գորկու անվան դրամատիկական թատրոնի ռեժիսորը և Կարագանդայի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը (1966), Լերմոնտովի անվան Հանրապետական ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսորը (1972), Ղազախստանի մանկապատանեկան ակադեմիական թատրոնի ռեժիսորը (1974)։
1975 թվականից ընդհատումներով դասավանդել է Ղազախստանի արվեստի ազգային ակադեմիայի «դերասանական հմտություններ և ռեժիսուրա» ամբիոնում։
1983 թվականից եղել է Ալմաթիի Լերմոնտովի անվան դրամայի ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշ (1986)
- Ղազախստանի ժողովրդական արտիստ (1992)
- Բարեկամության շքանշան (Ռուսաստան, 1998)
- Երախտապարտության շքանշան (ղազ.՝ Парасат ордені) (2000)
- «Պլատինե Թառլան» (ղազ.՝ «Платиналы Тарлан») Ղազախստանի անկախության մրցանակի դափնեկիր (2001)
- Ղազախստանի պետական մրցանակի դափնեկիր (2002)
- «Ոսկե մարդ» (ղազ.՝ «Алтын Адам») «Մշակույթի գործիչ» «Տարվա մարդ» նոմինացիայում[4]
Աղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Скончался народный артист Казахстана Рубен Андриасян
- ↑ АНДРИАСЯН РУБЕН СУРЕНОВИЧ
- ↑ «И смотрит жизнь с улыбкой мудрой…». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «НАГРАДЫ И ЗВАНИЯ:». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.