Թատրոնը Ղազախական թատերարվեստի տարրեր պարունակել են հին ծիսակատարությունները և խաղերը։

Նորագույն շրջան խմբագրել

1905-1907 թվականների հեղափոխությունից հետո Երևան են եկել ազգային դրամատուրգիայի առաջին ստեղծագործությունները։ Օրենբուրգում, Օմսկում, Սեմիպալատինսկում, Տաշքենդում տրվել են սիրողական ներկայացումներ։ Ազգային թատրոնի արագ զարգացումն սկսվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ 1922 թվականին Օրենբուրգի Ղազախական ժողկրթության ինստիտուտին կից ստեղծվել է առաջին մշտական թատերական խմբակը։ 1926 թվականին Կզըլ Օրդայում բացվել է ղազախական առաջին թատրոնը (1928 թվականին տեղափոխվել է Ալմա Աթա, այժմ՝ Ղազախական դրամայի թատրոն)։ 1930-ական թվականներին ռուս, թատերական մշակույթի և ազգային առաջադեմ ավանդույթների զուգակցումը նպաստել է դերասանի վարպետության կատարելագործմանը, բարձրացրել ներկայացման կուլտուրան։

Արվեստի գործիչներ խմբագրել

Թատրոնի խաղացանկ են մտել Ն․ Գոգոլի, Ն․ Պոգոդինի, Կ․ Տրենյովի պիեսները։ Թատրոնի նվաճումներից են Աուեզովի «Գիշերային ճայթյուններ» (1935), Ձ․ Մուսրեպովի «Ամանգյալդի» (1937) պիեսների բեմադրությունները։ Ղազախական դրամայի թատրոնում մեծ ներդրում ունեն ՍՍՀՄ ժո/լ․ արտիստներ Շ․ Այմանովը, Կ․ Կուանըշպաևը, ղազախական ՍԱՀ ժող․ արտիստներ Ռ․ Կոյչուբանան, Մ․ Նասոնովը և ուրիշներ։ Թատերական գործիչներից են ՍՍՀՄ ժող․ արտիստներ Խ․ Բուկենան, Ա․ Մայկանովան, Ղազախական ՍՍՀ ժող․ արտիստներ Կ․ Բադիրովը, Շ․ Ջանդարբեկովան, Ն․ Ժանտուրինը և ուրիշներ։

Խմբեր և կրթօջախներ խմբագրել

1932 թվականին Ալմա Աթայում ստեղծվել է դպրոց, ուր կրթվել են դերասաններ, երգիչներ, երաժիշտներ։ Զարգացել են շրջանային թատրոնները։ Մի շարք քաղաքներում բացվել են ղազախական և ռուս, մարզային թատրոններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծվել և բեմադրվել են պատերազմական թեմաներով պիեսներ (Աբիշևի «Կայծակ», 1941 թ.), ինչպես և պատմաբանահյուսական ներկայացումներ (Հուսանովի «ԱլդարԿոսե», 1942 թ. և այլն)։ 1944 թվականին Ալմա Աթայում ստեղծվել է մանուկների և պատանիների թատրոն (ռուս, խումբն աշխատում է 1945 թվականից, ղազախականը՝ 1948 թվականից)։

Բեմադրություններ խմբագրել

1960-ական թվականների բեմադրություններից են՝ «Մայրական դաշտ» (ըստ Այթմատովի, 1964 թ.), Ն․ Հիքմեթի «Բոլորից մոռացված» (1967 թ.), Վիշնեսկու «Լավատեսական ողբերգություն» (1967 թ.), Կ․ Իսակովի «Առավոտյան արձագանք» (1977 թ.) և այլն։ 1979 թվականին գործել է 29 թատրոն (7 հանրապետական, 22 մարզային, որից 9-ը՝ ղազախական, 1-ը՝ ույգուրական, 1-ը՝ կորեական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 16