Ռուբենի

հայ հեղափոխական

Ալեքսանդր Միրզաջանի Ծատուրյան, (մարտի 27 (ապրիլի 8), 1881[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 20, 1920(1920-03-20)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1]), ավելի հայտնի է որպես Ռուբենի, հայ հեղափոխական։

Ռուբենի
Ծնվել էմարտի 27 (ապրիլի 8), 1881[1]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 20, 1920(1920-03-20)[1] (38 տարեկան)
Մահվան վայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՊլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1913)[1]
Մասնագիտությունհեղափոխական և դպրոցի ուսուցիչ
ԱշխատավայրՇուշիի թեմական հոգևոր դպրոց[1]
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն[1]

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 27.03/10.04.1881 թվականին Շուշիում։ Աջակցել է Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատմանը և մասնակցել է ռուսական երեք հեղափոխություններին։ 1903 թ. մտել է «Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության» շարքերը և գլխավորել դրա արմատական թևը։ 1909-1913 թթ. սովորել է Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտում, որտեղ սերտ կապեր է հաստատել Ալ. Մյասնիկյանի, Վ. Տերյանի, Պ. Մակինցյանի և այլոց հետ։ Հոդվածներով հանդես է եկել «Գարուն» ալմանախում՝ քննադատելով ՀՅԴ կուսակցության։ Կոմունիստական կուսակցության անդամ է դարձել 1912 թվականին։

1913 թվականին վերադարձել է հայրենի Շուշի և թեմական դպրոցում դասավանդել պատմություն, ապա վարել տեսուչի պաշտոնը։ Ընդհատակում համախմբել է տեղի սոցիալ դեմոկրատների աշխատանքը։ Սուր քննադատության է ենթարկել Ռուսական կայսրության մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, որակելով այն որպես «թալանչիական»։ 1917 թվականին Փետրվարյան հեղափոխությունից հետո օժանդակել է Շուշիում խորհրդային ռեժիմի հաստատմանը։ Մասնակցել է թուրք-մուսավաթական ուժերի դեմ կազմակերպված պայքարին։ 1919 թվականին Ռուբենիի ջանքերով Ղարաբաղում ստեղծվել է բոլշևիկյան կոմիտե։ Սպանվել է 1920 թվականին, մարտի 20-ին թուրք մուսավաթականների կողմից։ 1981-ին Ստեփանակերտում Ռուբենիի հիշատակին կանգնեցվել է հուշարձան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 8.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 8