Ռուբանչիկի տուն (ռուս.՝ Дом Рубанчика), հինավուրց երկհարկանի շենք Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական մասում (Տուրգենևի նրբանցք, 12), XIX դարի ճարտարապետության հուշարձան է։ Ռոստովի մարզային խորհրդի Փոքր խորհրդի 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշման համաձայն 6101261000 կոդով ընդգրկված է Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Ռուբանչիկի տուն
Տեսակբնակելի տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1873 թվականի նախագծով` գոյություն ունեցող երկհարկանի տանը կամարակապ դարպասի միջոցով ավելացվել են երկու պատուհաններ և մուտք առաջին հարկում, իսկ երկրորդ հարկում` երեք պատուհաններ և պատշգամբ դարպասի վերևում[2]։

Մինչև 1906 թվականը տունը պատկանել է Սարանդինո ընտանիքին, իսկ 1906-1915 թվականներին` Մ. Ռուբանչիկին[2]։ 1910-ական թվականներին Ռուբանչիկն այստեղ ունեցել է մասնավոր լուսանկարչատուն[2]։

Շենքը գրականության մեջ հայտնի է նաև որպես Սարանդինոյի տուն[2]։

Ճարտարապետական առանձնահատկություններ խմբագրել

Շենքի ճակատը զարդարված է ատամնաշարերով, կոպտատաշ քարերով, լուսամուտների պարակալներով։

Արդի վիճակ խմբագրել

Շենքի ճակատն աղավաղված է կցակառույցով` նկուղային հարկում գտնվող խանութի միահարկ մուտքով, մետաղապլաստիկ պատուհաններով, պարզունակ մետաղական լուսամուտաճաղերով։

Տան հայտնի բնակիչներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Культурное наследие Российской Федерации, объект № 6101261000». Վերցված է 2017 Փետրվար 23-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Назаренко И.В., Кукушин В.С. Сарандино дом // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 624.
  3. Кашаверская Ю. Неоконченная рукопись Якова Рубанчика // АРДИС. — 2004. — № 3.