Ռոստո
Ռոստո (հոլ.՝ Rosto, փետրվարի 14, 1969[1], Լեուվարդեն, Նիդերլանդներ - մարտի 7, 2019[2] կամ մարտի 8, 2019[3][4], Ամստերդամ, Նիդերլանդներ[3]), հոլանդացի նկարիչ, ռեժիսոր-անիմատոր։ Բազմաթիվ միջազգային կինոփառատոների դափնեկիր։
Ռոստո | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1969[1] |
Ծննդավայր | Լեուվարդեն, Նիդերլանդներ |
Մահացել է | մարտի 7, 2019[2] (50 տարեկան) կամ մարտի 8, 2019[3][4] (50 տարեկան) |
Մահվան վայր | Ամստերդամ, Նիդերլանդներ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և երաժիշտ |
Ամուսին | Suzie Templeton?[3] |
Կայք | rostoad.com |
ԿենսագրությունԽմբագրել
Ռոստոն համարվում է Studio Rosto A. D անիմացիոն ստուդիայի, որը գտնվում է Ամստերդամում, հիմնադիր և սեփականատեր։ Բացի կարճամետրաժ անիմացիաներից, ստուդիան նաև նկարահանում է երաժշտական տեսահոլովակներ։ Ռեժիսորը բավականին ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում՝ հանդես է գալիս դասախոսություններով, կինոփառատոների ժյուրիի անդամ է, մասնակցում է հեռուստահաղորդումներին։ Հայտնի է ֆիլմերի վրա իր մանրակրկիտ աշխատանքով։ Իր ֆիլմերի սցենարների և երաժշտության հեղինակն է։ Հնչյունավորել է նրանց կերպարները։
Առաջին ֆիլմը «The Rise and Fall of the Legendary Anglobilly Feverson» նկարհանել է 2002 թվականին։ Արժանացել է մրցանակի Ամստերդամի ֆանտաստիկ ֆիլմերի փառատոնում։ Կինոքննադատների և լայն լսարանի ուշադրությունը հրավիրել է «Jona/Tomberry» ֆիլմի վրա, որը ներկայացվել Է Կաննի կինոփառատոնում և արժանացել «Canal+ Award» մրցանակին։ Այս երկու կարճամետրաժ ֆիլմերը մտնում են «Mind My Gap» ռեժիսորի բազմամյա նախագծի մեջ, որը սկսվել է դեռևս 1998 թվականին, որպես գրաֆիկական վեպ (առցանց տարբերակով) և հետագայում համալրվել է երաժշտական և անիմացիոն նախագծերով։
Ռոստոյի պատվախնդիր ու հայտնի ֆիլմն այս պահին «Նիքս գյուղի հրեշը» ֆիլմն է (2011 թվական)։ Այս պոստմոդեռնիզմը երեսուն րոպե անիմացիոն մյուզիքլը պատմում է առեղծվածային հրեշին փոքրիկ տղայի համարձակ դիմակայության մասին, որը ոչնչացնում է աշխարհը և շատ հնարավոր է՝ առևանգել է նրա տատիկին։ Մութ անտառի աշխարհը, որտեղ ուղևորվում է գլխավոր հերոսը, բնակեցված է ֆանտաստիկ տգեղ կերպարներով և լցված է երկընտրանքային մշակույթի տեսիլքներով։ Ֆիլմը նկարահանվել է վեց տարվա ընթացքում երեք երկրների կինեմատոգրաֆիստների (Նիդեռլանդներ, Բելգիա և Ֆրանսիա) մասնակցությամբ, նկարահանումների ժամանակ դերերն հնչունավորել են Արտ հաուսի կուռքային կերպարները՝ կինոռեժիսոր Թերի Գիլիամը, երգիչ Թոմ Ուեյթսը, «Օսկարի» մուլտիպլիկատոր Սյուզի Թեմփլթոնը, «Metropole Orkest», «the Residents» և «The Dø» խմբերը։ Ֆիլմը նվիրված էր Ռոստոյի որդուն՝ Մաքսին, մուլտֆիլմի երաժշտության հեղինակը հենց ռեժիսորն էր։ Հեղինակավոր կինոփառատոններում ֆիլմը մեծ թվով մրցանակների է արժանացել (որոշ ժամանակ ռեժիսորը մտադիր էր լիամետրաժ ֆիլմ ստեղծել դրա հիման վրա, սակայն հրաժարվել է այդ մտքից[5])։ 2015 թվականի հունվարին նրա վերջին «Splintertime» ֆիլմը ցուցադրվել է Կլերմոն Ֆերան կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի շրջանակներում։
Մասնակցել է ռեժիսոր Հանս Պուլի «Allemaal film» վավերագրական ֆիլմի նկարահանումներին (2007 թվական)։
2019 թվականի մարտի 7-ին Ռոստոն մահացել է թոքերի քաղցկեղից, որով նկարիչը տառապում էր կյանքի վերջին մեկ տարվա ընթացքում։
Ֆիլմոգրաֆիա և մրցանակներԽմբագրել
Տարի | Ֆիլմի անվանումը | Մրցանակներ |
---|---|---|
2002 | The Rise and Fall of the Legendary Anglobilly Feverson (Հոլանդիա, կարճամետրաժ, 10 րոպե) | Amsterdam Fantastic Film Festival 2002 հաղթող․ Grand Prize of European Fantasy Short Film in Silver։ Grand Prize of European Fantasy Short Film in Gold (Cinénygma — Luxembourg International Film Festival 2003) հավակնորդ[6] |
2005 | Jona/Tomberry (Հոլանդիա, կարճամետրաժ, 12 րոպե) | Amsterdam Fantastic Film Festival 2002 հաղթող․ Canal+ Award։ The Annecy Cristal (Annecy International Animated Film Festival 2005) նոմինատ։ Nederlands Film Festival 2005 անվանակարգում լավագույն կարճամետրաժ ֆիլմ[7] |
2009 | No Place Like Home (Ֆրանսիա, Հոլանդիա, կարճամետրաժ, 10 րոպե) | |
2011 | Նիքս գյուղի հրեշը (Նիդերլանդներ, Բելգիա և Ֆրանսիա, կարճամետրաժ, 30 րոպե) | Annecy International Animated Film Festival-ից The Annecy Cristal-ի նոմինանտ։ Գիշերային ֆիստիվալ փառատոնում հանդիսատեսի համակրանքի մրցանակ «Utopiales»: Բադալոնի կինոփառատոնում լավագույն անիմացիա։ Լավագույն կարճամետրաժ ֆիլմ CMS int փառատոնում։ Childrens Film Fest Լակհնայում։ Լավագույն անիմացիոն ֆիլմը «Golden Horse» Թայբեյի փառատոնում[8] |
2013 | Փխրուն ոսկորներ (Ֆրանսիա, Նիդերլանդներ, կարճամետրաժ, 10 րոպե) | Annecy International Animated Film Festival 2013 թվականի հաղթող The Wreckers-ի օրիգինալ երաժշտության համար։ Annecy International Animated Film Festival նոմինանտ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար։ Fantasporto 2014-ի նոմինանտ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար։ Hiroshima International Animation Festival 2014-ի հաղթող ժյուրիի հատուկ մրցանակ ռեժիսոր [9] Hiroshima International Animation Festival 2014-ից Grand Prix անվանակարգում[10] |
2015 | Splintertime (Նիդերլանդներ, Բելգիա, Ֆրանսիա, կարճամետրաժ, 11 րոպե) |
ԾանոթագրությունԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Brussels animatiefilmfestival eert overleden cineast met internationale prijs (նիդերլ.) // Deze Maand in Brussel — Elsene: BDW, VBM, 2019.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Aguilar C. Rosto, Dutch Filmmaker and Musician, Dies At 50 // Cartoon Brew — 2019.
- ↑ 4,0 4,1 4,2 Tsuka RIP Rosto (le réalisateur néerlandais nous a quitté) // (untranslated) — 2019.
- ↑ Терещенко, Мария. Победа еврейского кота над здравым смыслом. Фильмы фестиваля в Аннеси. Синематека. 17.06.2011.
- ↑ The Rise and Fall of the Legendary Anglobilly Feverson(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Jona/Tomberry(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Монстр деревни Никс(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «A film presented with a dream theory by using emotional sound and mixed visual expressions such as 3D, live action and drawing, which makes us actively read the hidden multilayered world».
- ↑ Милые кости(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում