Լեուվարդեն
Լեուվարդեն, (հոլանդ. Leeuwarden [ˈleˑˌwɑrdə(n)]) Նիդերլանդներում գտնվող քաղաք է, Ֆրիզլանդ նահանգի մայրաքաղաքը, համանուն համայնքի կենտրոն։ Լեուվարդենը 2018 թվականին պարգևատրվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք տիտղոսով։ Բնակչությունը՝ ▲93 765 մարդ (հունվարի 1, 2021)[2]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լեուվարդեն | |||||
հոլ.՝ Leeuwarden արևմտաֆրիզերեն Ljouwert | |||||
| |||||
Երկիր | Նիդերլանդներ | ||||
Համայնք | Լեուվարդեն[1] | ||||
Հիմնադրված է | 1435 թ. | ||||
Մակերես | 83,95 կմ² | ||||
ԲԾՄ | 8 մետր | ||||
Բնակչություն | ▲93 765 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 058 | ||||
Փոստային դասիչ | 8900–8939 և 8900 | ||||
Պաշտոնական կայք | leeuwarden.nl(նիդեր.) | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելՏեղանքը, որտեղ գտնվում է ներկայիս Լեուվարդենը, բնակեցված է եղել X դարից (թեև վերջերս հայտնաբերվել են 2-րդ դարին վերագրվող շինությունների մնացորդներ)։ Լեուվարդենին քաղաքի կարգավիճակ և համապատասխան արտոնություններ են տրվել 1435 թվականին։ Ծով թափվող Միդելզե գետի գետաբերանի մերձակայքում գտնվելու շնորհիվ բնակավայրը միջին դարերում դարձել է ծովային եռուն առևտրի կենտրոն։ Բայց 13-րդ դարում գետը ցամաքել է, և առևտուրն այստեղ անկում է ապրել։ 1901 թվականին քաղաքում կար 32 203 բնակիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեուվարդենը գրավվել է գերմանական զորքերի կողմից։ 1945 թվականի ապրիլի 16-ին կանադական դրագունների ջոկատը, խախտելով վաղօրոք իրեն տրված հրամանը, ներխուժել է քաղաք ու ազատագրել զավթիչներից։
Ճարտարապետություն
խմբագրելՔաղաքի ամենաբարձր շենքը, որն ունի 114 մետր բարձրություն, կառուցվել է 2001 թվականին՝ ըստ Աբե Բոննեմայի նախագծի։ Վերջինս նախագծել է նաև երկրորդ բարձր շենքը՝ 77 մետր բարձրությամբ:
Բնակչության տեղաշարժեր | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
1511 | 4360 | — |
1565 | 6600 | +0.77% |
1606 | 11 330 | +1.33% |
1666 | 16 500 | +0.63% |
1689 | 14 300 | −0.62% |
1744 | 13 490 | −0.11% |
1793 | 16 446 | +0.41% |
1795 | 12 707 | −12.10% |
Աղբյուր՝ Lourens & Lucassen 1997, էջեր. 13–15 (1398–1795) |
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեուվարդեն» հոդվածին։ |