Ռոզի Էլիս Հանթինթոն-Վայթլի (Անգլ․ Rosie Alice Huntington-Whiteley, ապրիլի 18, 1987(1987-04-18)[1], Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի սուպերմոդել, հայտնի է ինչպես Victoria's Secret-ի հրեշտակ։

Ռոզի Հանթինգթոն Վայթլի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1987(1987-04-18)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՊլիմուտ, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունՏեվիստոկ քոլեջ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
ԱմուսինՋեյսոն Սթեթհեմ
Ծնողներհայր՝ Չարլզ Էնդրյու Հանթինգթոն-Ուայթլի[2], մայր՝ Ֆիոնա Իվոն Ջեքսոն[2]
ԵրեխաներՋեք Օսկար Սթեթհեմ[2]
 Rosie Huntington-Whiteley Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Անգլիայի Դեվոն կոմսության Պլիմուտ քաղաքում։ Նրա մայրը Ֆիոնան է՝ ֆիթնեսի հրահանգիչ, հայրը՝ Չարլզը, անշարժ գույքի գնահատող է։ Ռոզին ունի փոքր եղբայր՝ Տոբին և փոքր քույր՝ Ֆլորենսը։

Մոդելի աշխատանքը սկսել է 16 տարեկանից։ 2004 թ․ մասնակցեց Նյու Յորք-ի մոդայի ցուցադրությանը։ Այդ տարում նկարահանվեց Elle girl և Teen Vogue ամսագրերի շապիկների համար։

Անձնական կյանքը խմբագրել

2010 թ․-ի ապրիլից հանդիպում է Ջեյսոն Սթեթհեմի հետ։ Նրանք նշանվել են 2016 թվականի հունվարի 10-ին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Babesdirectory — 2020.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
  3. «Rosie-Huntington Whiteley and Jason Statham Are Engaged». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզի Հանթինգթոն Վայթլի» հոդվածին։