Ռոյ Օլիվեր Դիսնեյ

ամերիկացի գործարար

Ռոյ Օլիվեր Դիսնեյ (անգլ.՝ Roy Oliver Disney [ˈdɪzni] հունիսի 24, 1893(1893-06-24)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2] - դեկտեմբերի 20, 1971(1971-12-20)[1][2], Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի բանկիր և գործարար, կինոպրոդյուսեր: Իր կրտսեր եղբոր՝ Ուոլտ Դիսնեյի հետ հանդիսանցել են այն ընկերության համահիմնադիրները, որը հիմա կոչվում է «The Walt Disney Company»: Ռոյը 1929-1971 թվականներին, զբաղեցրել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը և 1945 — 1971 թվականների ընթացքում ընկերության նախագահի պաշտոնը:

Ռոյ Օլիվեր Դիսնեյ
անգլ.՝ Roy Oliver Disney
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1893(1893-06-24)[1][2]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]
Մահացել էդեկտեմբերի 20, 1971(1971-12-20)[1][2] (78 տարեկան)
Մահվան վայրԲըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, ձեռնարկատեր և բանկիր
ԱմուսինԷդնա Դիսնեյ
Ծնողներհայր՝ Էլիաս Դիսնեյ, մայր՝ Ֆլոռա Քոլ Դիսնեյ
Քաղաքական կուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներՌոյ Էդվարդ Դիսնեյ
Roy O. Disney Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ռոյը ծնվել է Էլայս Դիսնեյի և Ֆլորա Կոլլի ընտանիքում, Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում: 1925 թ. ապրիլին ամուսնացել է Էդնե Ֆրենսիսի հետ և այդ ամուսնությունից 1930թ. հունվարի 10-ին ծնվել է նրա որդի Ռոյ Էդվարդ Դիսնեյը:

Ուոլտը ստեղծագործող հանճար էր, իսկ Ռոյը վստահորեն կարողացել է ընկերությունը պահել ֆինանսապես կայուն վիճակում: Ուոլտի մահից հետո Ռոյը հոգ է տարել, որ «Disney World» վերջնական կառուցվի և վերանվանվի Walt Disney World, որպեսզի հավերժացնի եղբոր անունը:Ռոյը թոշակի է անցել միայն Walt Disney World-ի վերջնական բացումից հետո 1971 թ. հոկտեմբերին: 2 ամիս անց Ռոյը մահացել է կաթվածից, նա 78 տարեկան էր:

Ռոյ Օլիվերի արձանը՝ նստարանին նստած Միննի մաուսի կողքին, գտնվում է Հեքիաթային թագավորության քաղաքային հրապարակում:

Նրա որդին՝ Ռոյ Էդվարդ Դիսնեյը, հանդիսանել է The Walt Disney Company-ի նախագահ и մտնել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց և միլիարդատերների ցուցակի մեջ 2004-2005-2006: Մահացել է 2009 թ. դեկտեմբերի 16-ին:


ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Նախորդող՝
Առաջին գործադիր տնօրենը
Ուոլտ Դիսնեյ ընկերության գործադիր տնօրեն
1968–1971
Հաջորդող՝
Դոն Տատում
Նախորդող՝
Ուոլտ Դիսնեյ
Ուոլտ Դիսնեյ ընկերության Նախագահ
1945–1968
Հաջորդող՝
Դոն Տատում
Նախորդող՝
Ուոլտ Դիսնեյ
ՈՒոլտ Դիսնեյ ընկերության նախագահ
1964—1971
Հաջորդող՝
Դոն Տատում