Մինի Մաուս (անգլ.՝ Minnie Mouse), կերպար, որը ստեղծվել է 1928 թվականին Ուոլթ Դիսնեյի կողմից։ Կերպարի ամբողջական անունը Միներվա Մաուս է (Minerva Mouse), սակայն այն հազվադեպ է օգտագործվում մուլտֆիլմերում։ Մինին իրենից ներկայացնում է մի մարդակերպ մկնիկ։ Նա պատկերված է որպես Միկի Մաուսի սիրեցյալ, Կլարաբել Կաույի և Դեյզի Դակի ամենամոտ ընկերուհին։


Minnie Mouse

Առաջին անգամ Մինի Մաուսը հայտնվել է 1928 թվականի «Խելագար ինքնաթիռը» կարիճամետրաժ մուլտֆիլմում։ Առաջին տարվա ընթացքում կերպարը հնչյունավորել է ինքը՝ Ուոլթ Դիսնեյը[1]։

Քաղաքային հրապարակում՝ Հեքիաթային թագավորությունում է գտնվում Ռոյ Օլիվեր Դիսնեյի արձանը, որը նստած է նստարանին՝ Մինի Մաուսի կողքին։

Կերպարի նկարագրություն խմբագրել

Արտաքին տեսք խմբագրել

Իր հայտնվելու պահից սկսած Մինին արտացոլել է այն ժամանակվա երիտասարդական մշակույթի միտումները, մասնավորապես, կարմիր գույնի նկատմամբ սերը։ Չնայած դրան, ենթադրվում էր, որ այն պետք է հայտնվի կապույտ և կանաչ հագուստներով։ Աբ Այվերքսի վաղ նկարահանված սև-սպիտակ մուլտֆիլմերում նա ունի մեծ ուղղանկյուն կարկատան ներքնազգեստի և պոչի վրա։

1940-ական թվականներին Մինիի հանդերձանքը վերանայվեց։ Նրա գլխի գլխարկը փոխարինել է մեծ բանտիկով, և նույնիսկ կոշիկի վրա է հայտնվել փոքր բանտիկներ։ Նրա աչքերը ավելի արտահայտիչ էին դարձել։ Ողջ քառասնական և հիսունական թվականներին նրա տեսքը պահպանողական էր։ Առօրյա կյանքում Մինին կրում է կարմիր սարաֆան, կարմիր բանտ սպիտակ սիսեռանախշով և դեղին կոշիկներով։ Մինին կրել է շատ լողազգեստներ, սակայն առավել տարածված և էլեգանտ համարվում է նրա կարմիր առանձնացված շրջազգեստով լողազգեստը և կարմիր բանտը սպիտակ սիսեռանախշով։

Տնային կենդանի խմբագրել

Որոշ մուլտֆիլմերում և Միկի Մաուսի ակումբի դրվագներում Մինին հայտնվում է որպես կենդանի՝ կատու Ֆիգարո անունով, որը առաջին անգամ հայտնվել է «Պինոկիո» մուլտֆիլմում։

Պատմություն խմբագրել

1928 թվականին Ուոլթ Դիսնեյը և Աբ Այվերկսը Միկի Մաուսին ստեղծել են Կռոլիկ Օսվալդին փոխարինելու համար։ Բայց Միկին չէր կարող միայնակ լինել։ Օսվալդին բնորոշ գծերից մեկը ուրշներին սիրելն էր։ Այսպիսով որպեսզի Միկի Մաուսը կարողանա նմանակել իր նախորդին, նրան հարկավոր էր սիրեցյալ։ Նրա սիրեցյալը դարձավ Մինի Մաուսը

Առաջին անգամ Մինի Մաուսն հայտնվել է «Խելագար ինքնաթիռը» մուլտֆիլմում։ Ըստ սյուժեի, Միկի Մաուսը հրավիրել է Մինի Մաուսին ինքնաթիռով իր առաջին թռիչքին։ Նա ընդունեց հրավերը, բայց մերժեց Միկիին, երբ նա թռիչքի ընթացքում առաջարկեց համբուրվել։ Այդ մուլտֆիլմը ցույց տվեց Մինի Մաուսին բավականին դրսևորված սիրո և սիրեցյալի նկատմամբ։

1928—1940 թվականներ խմբագրել

Հաջորդ մուլտֆիլմը, որտեղ մասնակցել են Միկին և Մինին, դարձել է «The Gallopin' Gaucho»: Մինին գտնվում էր «Cantina Argentina» բարում և ռեստորանում, որը տեղակայված էր «Pampas of Argentina»: Նա պարում է տանգո Միկիի համար, որը գաուչոյի դեր էր խաղում, և Փիթը, որը հայտարարված էր օրենքից դուրս։ Երկուսն էլ սիրախաղով են զբաղվում նրա հետ, բայց Փիթը նրան առևանգում է։ Միկի Մաուսը նրան ազատում է չարագործից։ Բոլոր երեք կերպարները ներկայացված են այնպես, կարծես նրանք մուլտֆիլմում հանդիպել են առաջին անգամ։

Միկի և Մինի Մաուսի մասնակցությամբ երրորդ մուլտֆիլմը դարձավ «Վիլի գնացքը»։ Փիթը շոգենավի կապիտանն էր, Միկին՝ անձնակազմի, Մինին ուղևոր է եղել։ Երկու մարդակերպանման մկները դարձան ձայնային մուլտֆիլմերի առաջին աստղերը։ Մուլտֆիլիմի մեծ մասը նրանք նվագում էին երաժշտություն, որի մեղեդին հիշեցնում էր «Turkey in the Straw» երաժշտությունը։

Հաջորդ մուլտֆիլմը, որտեղ մասնակցել է Մինին, կոչվում է «Mickey's Foolies»: Մուլտֆիլմում առաջին անգամ ցուցադրվել է «Minnie's Yoo Hoo» մեղեդին։ Երգը հետագայում դարձել է երաժշտական թեմա Միկի Մաուսի մասնակցությամբ բազմաթիվ մուլտֆիլմերի համար։

Միկի Մաուսը վերջին անգամ էկրանին է հայտնվել 1929 թվականին «Wild Waves» մուլտֆիլմում։ Ուժեղ ալիքները Մինին տարան դեպի ծով։ Նա շփոթմունքի մեջ էր և սկսել էր խեղդվել։ Միկին փրկեց նրան, բայց Մինին դեռ ցնցումներից ուշքի չէր եկել։ Միկի Մաուսը փորձելով ուրախացնել նրան, սկսեց մեղմ, ծովային բալլադներ նվագել «Rocked in the Cradle of the Deep»: Պատմությունը ավարտվում է նրանով, որ Մինի Մաուսը վերադառնում է բարձր տրամադրությամբ։ Սա երկրորդ, սակայն ոչ վերջին մուլտֆիլմն է, որում Միկի Մաուսը փրկում է Մինին։

1930 թվականի երկրորդ կեսին Մինին դարձյալ հայտնվեց էկրանին, սակայն ավելի հազվադեպ։ Դա կապված է Միկիի նոր հայտնի ընկերների՝ Գուֆիի և Դոնալդ Դակի հետ, որոնք մասամբ փոխարինում էին Մինի Մաուսին:Կարճամետրաժ մուլտֆիլմերում նա Միկի Մաուսի հետ սկսում է քիչ հայտնվել, սակայն խաղում է մի քանի՝ Պլուտոյի և Ֆիգարո կատվի մուլտֆիլմերում։

Ուշ տարիներ խմբագրել

Մինի Մաուսի յուրօրինակ վերադարձը էկրանի վրա տեղի է ունեցել 1983 թվականին, երբ նա խաղում էր Էմիլի Կրետչիտի՝ «Միկիի սուրբծննդյան պատմությունը» մուլտֆիլմում։ Նա նաև խաղացել է մի փոքրիկ էպիզոդիկ դեր «Ով է դավել Ռոջեր ճագարին» մուլտֆիլմում։

2004 թվականին դուրս է եկել մուլտֆիլմ Երեք հրացանակիրները։ Միկին, Դոնալդը և Գուֆին, որտեղ մասնակցել է Մինի Մաուսը։ Նա խաղացել է Ֆրանսիայի արքայադստեր դերը, որի սիրեցյալը համարվում էր հրացանակիրը՝ Միկի Մաուսը։

Ներկայումս Մինին հայտնվում է յուրաքանչյուր անիմացիոն մուլտֆիլմի դրվագներում «Միկի Մաուսի ակումբ»։

Մինի Մաուսի մասնակցությամբ կարիճամետրաժ մուլտֆիլմեր խմբագրել

1920-ական թվականներ խմբագրել

Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր Ստեղծման ամսաթիվ
«Խելագար ինքնաթիռ» Plane Crazy Ուոլթ Դիսնեյ 1928 թվականի մայիսի 15
The Gallopin' Gaucho Ուոլթ Դիսնեյ 1928 թվականի օգոստոսի 2
«Վիլի գնացք» Steamboat Willie Ուոլթ Դիսնեյ 1928 թվականի օգոստոսի 2
The Barn Dance Ուոլթ Դիսնեյ 1929 թվականի մարտի 14
When the Cat’s Away Ուոլթ Դիսնեյ 1929 թվականի մարտի 11
The Plow Boy Ուոլթ Դիսնեյ 1929 թվականի մայիսի 9
Տոնավաճառի վաճառողը The Karnival Kid Ուոլթ Դիսնեյ 1929 թվականի մայիսի 23
Mickey’s Choo-Choo Ուոլթ Դիսնեյ 1929 թվականի հունիսի 20
Mickey’s Follies Վիլֆրեդ Ջեկսոն 1929 թվականի հունիսի 26
Wild Waves Բերդ Ջիլեթ 1929 թվականի օգօստոսի 15

1930-ական թվականներ խմբագրել

Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր Ստեղծման ամսաթիվ
The Cactus Kid Ուոլթ Դիսնեյ 1930 թվականի մայիսի 15
«Կրակի հետ մարտնչողները» The Fire Fighters Բերդ Ջիլեթ 1930 թվականի հունիսի 25
The Shindig Բերդ Ջիլեթ 1930 թվականի հուլիսի 29
The Gorilla Mystery Բերդ Ջիլեթ 1930 թվականի հոկտեմբերի 10
The Picnic Բերդ Ջիլեթ 1930 թվականի հոկտեմբերի 23
Pioneer Days Բերդ Ջիլեթ 1930 թվականի դեկտեմբերի 5
The Birthday Party Բերդ Ջիլեթ 1931 թվականի հունվարի 7
Traffic Troubles Բերդ Ջիլեթ 1931 թվականի մարտի 17
The Delivery Boy Բերդ Ջիլեթ 1931 թվականի հունիսի 13
Mickey Steps Out Բերդ Ջիլեթ 1931 թվականի հուլիսի 7
Blue Rhythm Բերդ Ջիլեթ 1931 թվականի օգոստոսի 18
The Barnyard Broadcast Ուոլթ Դիսնեյ 1931 թվականի հոկտեմբերի 10
The Beach Party Բերդ Ջիլեթ 1931թվականի նոյեմբերի 5
Mickey Cuts Up Բերդ Ջիլեթ 1931 թվականի նոյեմբերի 30
«Միկի Մաուսը  և որբերը» Mickey’s Orphans Բերդ Ջիլեթ 1931 թվականկի դեկտեմբերի 9
The Grocery Boy Վիլֆրեդ Ջեկսոն 1932թվականի փետրվարի 11
Barnyard Olympics Վիլֆրեդ Ջեկսոն 1932 թվականի ապրիլի 13
Mickey’s Revue Վիլֆրեդ Ջեկսոն 1932 թվականի մայիսի 12
Musical Farmer Վիլֆրեդ Ջեկսոն 1932 թվականի հունիսի 9
«Միկին Արաբյայում» Mickey in Arabia Վիլֆրեդ Ջեկսոն 1932 թվականի հուլիսի 18
«Միկիի գիշերային մղձավանջը » Mickey’s Nightmare Վիլֆրեդ Ջեկսոն 1932 թվականի օգոստոսի 13
The Whoopee Party Վիլֆրեդ Ջեկսոն 1932 թվականի սեպտեմբերի 17
Touchdown Mickey Վիլֆրեդ Ջեկսոն 1932 թվականի հոկտեմբերի 15
The Klondike Kid Վիլֆրեդ Ջեկսոն 1932 թվականի նոյեմբերի 12
«Միկի Մաուսը շինհրապարակում» Building a Building Դևիդ Դուխովնի 1933 թվականի հունվարի 7
Mickey’s Pal Pluto Բերդ Ջիլեթ 1933 թվականի փետրվարի 18
Mickey’s Mellerdrammer Վիլֆրեդ Ջեկսոն 1933 թվականի մարտի 18
Ye Olden Days Բերդ Ջիլեթ 1933 թվականի ապրիլի 8
The Mail Pilot Դևիդ Դուխովնի 1933 թվականի հունիսի 13
Mickey’s Mechanical Man Վիլֆրեդ Ջեկսոն 1933 թվականի հունիսի 17
Mickey’s Gala Premier Բերդ Ջիլեթ 1933 թվականի հուլիսի 1
Puppy Love Վիլֆրեդ Ջեկսոն 1933 թվականի սեպտեմբերի 2
The Steeplechase Բերդ Ջիլեթ 1933 թվականի սեպտեմբերի 30
The Pet Store Վիլֆրեդ Ջեկսոն 1933 թվականի հոկտեմբերի 28
Shanghaied Բերդ Ջիլեթ 1934 թվականի հունվարի 13
Camping Out Դևիդ Դուխովնի 1934 թվականի փետրվարի 17
Mickey’s Steamroller Դևիդ Դուխովնի 1934 թվականի հունիսի 16
Two-Gun Mickey Բեն Շարպսթին 1934 թվականի դեկտեմբերի 15
On Ice Բեն Շարպսթին 1935 թվականի սեպտեմբերի 28
«Միկիի մրցակիցը » Mickey’s Rival Վիլֆրեդ Ջեկսոն 1936 թվականի հունիսի 20
«Հանգիստ Հավայան կղզիներում» Hawaiian Holiday Բեն Շարպսթին 1937 թվականի սեպտեմբերի 24
«Ինչպես կառուցել նավը» Boat Builders Բեն Շարպսթին 1938 թվականի փետրվարի 25
«Փոքրիկ քաջ գործընկերը» Brave Little Tailor Բիլ Ռոբերտս 1938 թվականի սեպտեմբերի 23
Mickey’s Surprise Party 1939 թվականի փետրվարի 18

1940-ական թվականներ խմբագրել

Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր Ստեղծման ամսաթիվ
«Փոքրիկ մրրիկ» The Little Whirlwind Ռայիլի Տոմսոն 1941 թվականի փետրվարի 14
The Nifty Nineties Ռայիլի Տոմսոն 1941 թվականի հունիսի 20
«Միկի Մաուսի ծննդյան օր» Mickey’s Birthday Party Ռայիլի Տոմսոն 1942 թվականի փետրվարի 7
«Առաջին օգնություն» First Aiders Չարլզ Նիկոլս 1944 թվականի սեպտեմբերի 22
«Բաղնիքի օր» Bath Day Չարլզ Նիկոլս 1946 թվականի հոկտեմբերի 11
Figaro and Frankie Չարլզ Նիկոլս 1947 թվականի մայիսի 30
«Միկի Մաուսն ուշանում է ժամադրությունից» Mickey’s Delayed Date Չարլզ Նիկոլս 1947 թվականի հոկտեմբերի 3
«Սվիտեր Պլուտոյի համար » Pluto’s Sweater Չարլզ Նիկոլս 1949 թվականի ապրիլի 29

1950-ական թվականներ խմբագրել

Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր Ստեղծման ամսաթիվ
«Պլուտոն և գետնասկյուռը» Pluto and the Gopher Չարլզ Նիկոլս 1950 թվականի փետրվարի
Crazy Over Daisy Ջեք Հանա 1950 թվականի մարտի 25
«Պլուտոյի տոնածառը» Pluto’s Christmas Tree Ջեք Հանա 1952 թվականի նոյեմբերի 21

1990-ական թվականներ խմբագրել

Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր Ստեղծման ամսաթիվ
«Խելագարվել» Runaway Brain Քրիստիան Բեյլ 1995 թվականի օգոստոսի 11

Մինի Մաուսը մշակույթում խմբագրել

2008 թվականին ռուս Viva Vox նորաձևության տունը ներկայացրել է հագուստ Մինի Մաուսի պատկերով[2][3][4][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Микки и Минни Маус». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. «Модный юбилей Минни Маус». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Популярный диснеевский персонаж Минни Маус в канун своего 80-летия посетил Russian Fashion Week». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  4. «Модный юбилей Минни Маус». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  5. «Минни Маус от Viva Vox — тренд сезона». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  6. «Юдашкин шьет для Минни-Маус…». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել