Ռոհինջաների ցեղասպանության դատական գործ

«Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի կիրառում («Գամբիան ընդդեմ Մյանմայի»), առավելապես հայտնի է որպես Ռոհինջաների ցեղասպանության գործ[1], դատական գործ, որը ներկայումս քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) կողմից։ Գործը հարուցվել է 2019 թվականին Գամբիայի Հանրապետության կողմից՝ Իսլամական համագործակցության կազմակերպության 57 անդամ-պետությունների[2]։

Ռոհինջաների ցեղասպանության դատական գործ
«Գամբիան ընդդեմ Մյանմայի»
ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան

Արդարադատության միջազգային դատարանը
Դատական գործ
Ըստ հայցի Գամբիա Գամբիա
Պատասխանող Մյանմա Մյանմա
Հայցապահանջ կամ բողոք Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա
Ամսաթիվ 2019 թվական
Ելքային ակտ սպասվում է
Դատարանի կազմ
Դատավորներ
Պորտալ «Իրավունք»

Նախապատմություն խմբագրել

Ռոհինջա ժողովուրդը իսլամադավան հնդ-արիական[3] էթնիկ փոքրամասնություն է, որը վերջին տարիներին ենթարկվել է զանգվածային հալածանքների և էթնիկ զտումների բուդդայական մեծամասնություն ունեցող Մյանմա պետությունում։ Ռոհինջաների հետապնդումը ներկայումս մի շարք շրջանակների կողմից որակվում է որպես ցեղասպանություն[4]։ Խնդիրը կայանում է նրանում, որ Մյանմայի կառավարությունը նրանց համարում է անօրինական ներգաղթյալներ, սակայն ռոհինջա ժողովուրդը պնդում է, որ նրանք ապրում են այդ տարածքներում սերունդներ շարունակ, և որ Մյանմարի կառավարության գործողությունները իրենց և ողջ իսլամական համայնքի նկատմամբ անարդարացի են և անօրինական։

Աուն Սան Սու Չժին այս հակամարտությունը նկարագրում է որպես «ներքին զինված հակամարտություն», որն առաջացել է Մյանմարի կառավարության վրա ռոհինջաների հարձակումների հետևանքով։ Գործը նախագահող դատավոր Աբդուլկավի Ահմեդ Յուսուֆը Մյանմային չորս ամիս ժամանակ է տվել իր վճիռներն իրականացնելու համար. Մյանմարը պետք է «ձեռնարկեր բոլոր հնարավոր միջոցները ցեղասպանությունը կանխելու համար»։

Ընթացակարգային պատմություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 11-ին Գամբիան 35 էջանոց դիմում է ներկայացնում Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Մյանմարի՝ գործի հարուցումը հիմնավորելով Ցեղասպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների erga omnes բնույթով[5]։ Դիմումում ասվում էր, որ Մյանմայի կառավարության ձեռամբ 2016 թվականի հոկտեմբերից Ռախին նահանգում ռոհինջա ժողովրդի դեմ իրականացվել են զանգվածային սպանություններ, բռնաբարություններ և հրկիզումներ, և որ այդ գործողությունները խախտում են Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան։ Գամբիայի շահերը ԱՄԴ-ի առաջ ներկայացնում էին «Foley Hoag» իրավաբանական ընկերության փաստաբանների կողմից՝ Փոլ Ռեյխլերի գլխավորությամբ։ Դիմումատուների փաստաբանական թիմի կազմում էին նաև պրոֆեսորներ Ֆիլիպ Սանդսը Լոնդոնի համալսարանական քոլեջից և Փայամ Ախավան ՄաքԳիլ համալսարանից[6]։ Մյուս կողմից, առաջնորդ և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժին ներկայացնում էր Մյանմարի կառավարությունը՝ իրավաբանական թիմի հետ միասին[7]։

Գամբիան դիմումին կից ներկայացնում է միջնորդություն՝ պաշտպանության ժամանակավոր միջոցների կիրառման համար։ ՄՔԴ-ն այդ հայցապահանջի վերաբերյալ իրականացնում է լսումներ 2019 թվականի դեկտեմբերի 10-12-ն ընկած ժամանակահատվածում[8]։ Դատական լսումների մեկնաբանը գործընթացը նկարագրել է «ուշագրավ» տերմինով՝ նշելով, որ Գամբիայի թիմը տրամադրել է վայրագությունների «դաժան նկարագրություններ», մինչդեռ Աուն Սան Սու Չժին սկզբունքայնորեն խուսափում էր օգտագործել «ռոհինջա» բառը, բացառությամբ՝ Արականի ռոհինջաների փրկության բանակի հիշատակությունների[9]։

2020 թվականի հունվարի 23-ին ՄԱԿ-ի բարձր դատարանը որոշում է կայացնում Գամբիայի՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու դիմումի կապակցությամբ՝՝Մյանմային կարգադրելով կանխել ռոհինջա իսլամադավան ժողովրդի դեմ ցեղասպանական գործողությունները գործի վարույթում գտնվելու ընթացքում և պարբերաբար զեկուցել հրամանի կատարման մասին[10]։

Վերլուծություն խմբագրել

«Միջազգային իրավունքի եվրոպական հանդեսը» (European Journal of International Law)՝ ի դեմս Նոթինգհեմի համալսարանի իրավաբանական դպրոցի պրոֆեսոր Մարկո Միլանովիչի, դատարանի որոշումն անվանումէ «ակնհայտ հաղթանակ Գամբիայի համար և ռոհինջաների գործի համար, ընդհանուր առմամբ», բայց նաև նշել է, որ հրամանը հիմնականում կրկնում է գոյություն ունեցող «պետական պարտավորությունները Ցեղասպանության մասին կոնվենցիայով»[11]։

Տես նաեւ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Fallen rights icon at UN court for Rohingya genocide case». AP News. 2019 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. «Aung San Suu Kyi defends Myanmar from accusations of genocide, at top UN court». UN News (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
  3. Haque, Md Mahbubul (2017 թ․ հոկտեմբերի 2). «Rohingya Ethnic Muslim Minority and the 1982 Citizenship Law in Burma». Journal of Muslim Minority Affairs. 37 (4): 454–469. doi:10.1080/13602004.2017.1399600. ISSN 1360-2004.
  4. «Report of Independent International Fact-Finding Mission on Myanmar (27 August 2018)». ohchr.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  5. Application instituting proceedings and Request for the indication of provisional measures. International Court of Justice. 11 November 2019.
  6. «Foley Hoag Leads the Gambia's Legal Team in Historic Case to Stop Myanmar's Genocide Against the Rohingya | Foley Hoag». foleyhoag.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  7. John, Tara (2019 թ․ նոյեմբերի 20). «Aung San Suu Kyi to defend Myanmar in genocide case». CNN. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. «Application of the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide (The Gambia v. Myanmar) - Request for the indication of provisional measures - The Court to hold public hearings from Tuesday 10 to Thursday 12 December 2019» (PDF). International Court of Justice. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  9. Becker, Michael (2019 թ․ դեկտեմբերի 14). «The Challenges for the ICJ in the Reliance on UN Fact-Finding Reports in the Case against Myanmar». EJIL: Talk!. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  10. «Order» (PDF). International Court of Justice. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  11. Milanovic, Marko (2020 թ․ հունվարի 23). «ICJ Indicates Provisional Measures in the Myanmar Genocide Case». EJIL:Talk!. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել