Erga Omnes-ը հռոմեական իրավունքից փոխառված լատիներեն արտահայտություն է, որը նշանակում է «բոլորին վերաբերող», «բոլորի նկատմամբ»։ Իրավաբանական տերմինալոգիայում, այն իրավունքները և պարտականությունները, որոնք վերաբերում են բոլորին, համարվում են Erga Omnes։ Օրինակ ՝ Սեփականության իրավունքը համարվում է Erga Omnes, քանի որ բացառապես բոլորը պարտավոր են չխախտելու տվյալ անձի սեփականության իրավունքը։ Erga Omnes իրավունքը կարող է օտարվել պայմանագրի հիման վրա։ Erga Omnes–ը երբեմն նույնացվում է բացարձակ իրավունքի հետ։

Արդարադատության Միջազգային դատարանը, Հաագա, Նիդեռլանդներ

Միջազգային իրավունքում ասելով Erga Omnes, հասկանում ենք պետության պարտավորությունները միջազգային հանրության նկատմամբ։ Այսպիսի պարտավորություններ ունեն բոլոր պետությունները, քանի որ դրանք ունեն համընդհանուր բնույթ և անժխտելի են, ինչպես նաև դրանց պահպանումն անհրաժեշտ պայման է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար։ Հետևաբար պետության կողմից Erga Omnes պարտականությունները խախտելու դեպքում, ցանկացած պետություն ունի խախտումները վերացնելու պահանջ ներկայացնելու իրավունք։ Erga Omnes–ի օրինակներ են, ծովահենությունը կամ ցեղասպանությունը։ Արդարադատության Միջազգային դատարանը ճանաչել է Erga Omnes իրավունքների և պարտականությունների գոյությունը Barcelona traction-ի որոշման մեջ։ Որոշման մեջ դատարանը հաստատեց, կոնֆլիկտի կողմ չհանդիսացող պետության՝ դատարան դիմելու իրավունքը, վերացնելով նախորդ դատական նախադեպը[1]։

Մեկ այլ օրինակ, 2004 թ․–ին Արդարադատության Միջազգային դատարանն Ազգերի ինքնորոշման իրավունքը դասել է Erga Omnes իրավունքների շարքին։ Erga Omnes–ը ծագում է իրավունքի ուժով, այսինքն այն բնական իրավունք է։ Օրինակ, պետությունը ցեղասպանություն իրականացնելու համար կկրի պատիժ անգամ այն պարագայում, եթե չհանդիսանա ՄԱԿ–ի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1966 թվականին Միջազգային դատարանը մերժել էր Եթովպիայի և Լիբիայի բողոքը Հարավ–Աֆրիկյան Հանրապետության Նամիբիայում գտնվելու դեմ, հիմք ընդունելով այն փաստը, որ Եթովպիան և Լիբիան չեն հանդիսանում կոնֆլիկտի կողմ