Ռոլանդու (ֆուտբոլիստ)

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ռոլանդու Ժորժե Պիրեշ դա Ֆոնսեկա (պորտ.՝ Rolando Jorge Pires da Fonseca, օգոստոսի 31, 1985(1985-08-31)[1][2], São Vicente, São Vicente, Barlavento Islands, Կաբո Վերդե), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Օլիմպիկ Մարսել» ակումբի պաշտպան։ Հանդես է գալիս Պորտուգալիայի ազգային հավաքականում[3]։

Ռոլանդու
պորտ.՝ Rolando
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 31, 1985(1985-08-31)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր São Vicente, São Vicente, Barlavento Islands, Կաբո Վերդե
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Գործունեություն խմբագրել

Ռոլանդուն իր գործունեությունն սկսել է երիտասարդական «Կամպոմայորենշե» ակումբում, որտեղից տեղափոխվել է «Բելենենսիշ»։ 2004 թվականի օգոստոսի 28-ին նա առաջին անգամ հանդես է եկել Պորտուգալիայի առաջնությունում «Մարիտիմու» ակումբի կազմում, որտեղ նա անմիջապես գոլ է խփել, և նրա թիմը 3:0 հաշվով հաղթել է[4]։ Դրան հաջորդող մրցաշրջաններում նա դարձել է հիմնական կազմի խաղացող և այնտեղ անցկացրել է 4 տարի։

2008 թվականի ապրիլի 15-ին Ռոլանդուն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Պորտու» ակումբ՝ պայմանագիր կնքելով 4 տարով[5]։ Առաջին մրցաշրջանում նա կարողացել է հիմնական կազմից հանել Պեդան Էմանուելին՝ դառնալով հիմնական կազմի խաղացող և նվաճելով Պորտուգալիայի գավաթը և դառնալով առաջնության հաղթող։ 2011 թվականին պաշտպանը նշել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում տարած հաղթանակը։

2011 և 2012 թվականներին Ռոլանդուով հետաքրքրվել են իտալական «Ռոմա» և «Միլան» ակումբները[6][7]։ Սակայն 2013 թվականին Ռոլանդուն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Նապոլի»[8], ապա վարձույթով տեղափոխվել է «Ինտեր»[9]։

Միջազգային գործունեություն խմբագրել

Չնայած նրան, որ Ռոլանդուն ծնվել է Կաբո Վերդեում, նա 14 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Պորտուգալիա։ 2006 թվականին նա ստացել է Պորտուգալիայի քաղաքացիություն և սկսել է հանդես գալ այդ երկրի երիտասարդական հավաքականում։ 2006 և 2007 թվականներին Ռոլանդուն խաղացել է Եվրոպայի երիտասարդական առաջնություններում։

2009 թվականից նա առաջին անգամ սկսել է խաղալ Պորտուգալիայի հավաքականի առաջին կազմում։

Նվաճումներ խմբագրել

«Պորտու»
  • Պորտուգալիայի չեմպիոն (3)՝ 2008/09, 2010/11, 2011/12
  • Պորտուգալիայի գավաթակիր (4)՝ 2008/09, 2009/10, 2010/11, 2011/12
  • Պորտուգալիայի Սուպերգավաթակիր (3)՝ 2009, 2010, 2011
  • Եվրոպայի Լիգայի հաղթող (1)՝ 2010/11

Արտաքին հղումներ խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Дубль Роналду на последних минутах принес Португалии победу над Египтом». 2018 թ․ մարտի 24. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  4. Выступления 2004/2005(չաշխատող հղում)
  5. «Порту» приобрел защитника «Белененсеша»
  6. ««Рома» хочет подписать защитника «Порту» Роланду». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. «Милан» интересуется вице-капитаном «Порту» Роланду
  8. «Наполи» официально сообщил о переходе Роланду и Радошевича на правах аренды
  9. «Интер» арендовал защитника «Порту» Роланду
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլանդու (ֆուտբոլիստ)» հոդվածին։