Ժան Ռոժե Բալյան (ֆր.՝ Jean Roger Balian, հունվարի 18, 1933(1933-01-18)[1], 5th arrondissement of Lyon, Լիոն[1]), ֆրանսահայ տեսաբան ֆիզիկոս, որն աշխատում է դաշտի քվանտային տեսության[3], քվանտային թերմոդինամիկայի և չափումների տեսության վրա։ Բալյանը Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ է[4]։ Նրա կարևոր աշխատությունը Բալյան-Լոու թեորեմն է։ Պոլիտեխնիկական դպրոցում դասավանդում է վիճակագրական ֆիզիկա[5]։ 2004 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է[6][7]։ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ։

Ռոժե Բալյան
ֆր.՝ Roger Balian
Ծնվել էհունվարի 18, 1933(1933-01-18)[1] (91 տարեկան)
5th arrondissement of Lyon, Լիոն[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունֆիզիկոս և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Alternative Energies and Atomic Energy Commission?
Գործունեության ոլորտՎիճակագրական ֆիզիկա և Դաշտի քվանտային տեսություն
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա և Royal Society of Sciences in Uppsala?
Ալմա մատերՊոլիտեխնիկական դպրոց և Փարիզի լեռնահանքային բարձրագույն դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[2]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ռոժե Բալյանի հայրը՝ Նուբարը[8], որը Ֆրանսիա էր ժամանել 1920 թվականին, էլեկտրիկ էր։ Մոր անունը Նվարդ Ավետիսյան էր[8]։

Ռոժե Բալյանը նախ եղել է տեխնիկական քոլեջի ուսանող։ Այնուհետև նա ընդունվել է Պոլիտեխնիկական դպրոց (ավարտել է 1952 թվականին), դարձել է հանքարդյունաբերության ինժեներ (1957) և վերջապես հանքարդյունաբերության գլխավոր ինժեներ (1975)։

Բալյանն իր ողջ կարիերան[9] անցկացրել է Սակլեի Էներգիայի ատոմային և այլընտրանքային տեսակների կոմիսարիատում (CEA)՝ որպես ինժեներ գործուղվելով, սկզբում մաթեմատիկական ֆիզիկայի բաժին (1958-1967), այնուհետև՝ տեսական ֆիզիկայի ինստիտուտ (1967-1979), որի ղեկավարն է եղել 1979-1987 թվականներին[8]։ Այժմ նա CEA-ի գիտական խորհրդատուն է։

Բալյանը վիճակագրական ֆիզիկա է դասավանդել Պոլիտեխնիկական դպրոցում, որպես դասախոս՝ 1972-1978 թվականներին, այնուհետև որպես պրոֆեսոր՝ 1978-1998 թվականներին[8]։

Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ է, ընտրվել է թղթակից 1977 թվականի նոյեմբերի 14-ին, անդամ է ընտրվել 1995 թվականի հոկտեմբերի 23-ին[10]։ Նա նաև Ուփսալայի Գիտությունների թագավորական ընկերության անդամ է (1988 թվականից), ինչպես նաև 2004 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[6][7]։

Նա գործունեություն է ծավալում[9] վիճակագրական ֆիզիկայի և դաշտի քվանտային տեսության ոլորտներում (Բալյան-Լոու թեորեմ)։ Նա նաև Բալյան-Բլոխի բազմաթիվ արտացոլումների տեսության համահեղինակն է։

Ռոժե Բալյանին են պատկանում տարրական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, վիճագրական մեխանիկայի, քվանտային մեխանիկայի, ջերմադինամիկայի, աստղաֆիզիկայի զարգացման նոր ուղիների, կապերի և մեթոդների մշակումները։ Բազմաթիվ հիմնարար աշխատությունների հեղինակ է։ Կարևոր գործերից է վիճագրական ֆիզիկայի մասին երկհատորյա «Միկրոֆիզիկայից մինչև մակրոֆիզիկա։ Եղանակները և կիրառությունները» մենագրությունը[7]։

Ռոժե Բալյանի ջանքերով Հայաստանի գիտությունը զգալիորեն մերձեցել է եվրոպականին՝ 1993 թվականին ֆիզիկոսների հայկական ընկերությունն ընդգրկելով «Ֆիզիկոսների եվրոպական միության» կազմում[7]։

Անձնական կյանք խմբագրել

Ռոժե Բալյանն ամուսնացած է Լորիս Դենիս Սեմերջյանի հետ։ Նրանք ունեն երեք զավակ՝ Ժակ, Կատյա, Պիեռ[8]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Անրի Պուանկարեի մրցանակ (1954)
  • Գիտությունների ակադեմիայի Լապլասի մրցանակ (1954)
  • Գիտությունների ակադեմիայի Ռիվո և Լամբ մրցանակ (1954)
  • Ֆրանսիական ֆիզիկական ընկերության Լանժևենի մրցանակ (1966)
  • Գիտությունների ակադեմիայի լաբորատորիաների մրցանակ (1972)
  • Ֆրանսիայի ֆիզիկական ընկերության Ժան-Ռիկարի մրցանակ (1977)[8]
  • Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
  • Ծառայությունների համար ազգային շքանշանի ասպետ
  • Ակադեմիական արմավենիների շքանշանի ասպետ

Հրապարակումներ խմբագրել

  • Roger Balian ; Du Microscopique au Macroscopique - Cours de physique statistique de l'École polytechnique (2 tomes), Ellipses (1973-1974) (révisions annuelles jusqu'en 1982, éditions jusqu'en 1986), 640 pp., 2-7298-9000-9 et 2-7298-9001-7. Cours de physique statistique s'appuyant sur la connaissance préalable de la mécanique quantique. Niveau second cycle universitaire.
  • A. Aspect, R. Balian, G. Bastard, J.P. Bouchaud, B. Cabane, F. Combes, T. Encrenaz, S. Fauve, A. Fert, M. Fink, A. Georges, J.F. Joanny, D. Kaplan, D. Le Bihan, P. Léna, H. Le Treut, J-P Poirier, J. Prost et J.L. Puget, Demain la physique, (Odile Jacob, 2009) 9782738123053

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lyon Municipal Archives — 1320.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Department of Mathematics | King's College London».
  4. «Roger Balian | Liste des membres de l'Académie des sciences / B | Listes par ordre alphabétique | Listes des membres | Membres | Nous connaître».
  5. Les polytechniciens en physique des particules et en physique théorique, École Polytechnique. Արխիվացված 2012-02-27 Wayback Machine
  6. 6,0 6,1 «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա. Վերցված է 2022 թ․ հունիսի 14-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Ֆրանսահայ ֆիզիկոս Ռոժե Բալյանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ արտասայմանյան անդամի դիպլոմ». armenpress.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 14-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Roger Balian, physicist
  9. 9,0 9,1 «Académie des Sciences» (PDF).
  10. «Liste des membres de l'académie des sciences».(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Liste complète de publications (Service de Physique Théorique du CEA).
  • Roger Balian ; Le plaisir des mathématiques, Revue de Mathématiques Spéciales 116 (3) (2006).
  • Roger Balian ; Le temps macroscopique : texte d'une conférence sur l'irréversibilité et l'entropie donnée lors du premier colloques "Physique & Interrogations Fondamentales" : Le Temps et sa Flèche organisé par la Société Française de Physique le 8 décembre 1993 à Paris. Publié par : Etienne Klein & Michel Spiro (éditeurs) ; Le Temps et sa Flèche, Les Editions Frontières (1994) pp. 155–211. Repris en poche par Flammarion, Collection Champs (1995).
  • Roger Balian ; Entropie, information : un concept protéiforme : texte d'une conférence donnée à l'Université de tous les savoirs (239e conférence : Les Etats de la matière, 26 août 2000, Conservatoire national des Arts et Métiers, Paris). Publiée par Yves Michaud (éditeur) ; Université de tous les savoirs (Vol. 4), Odile Jacob (2001) pp. 947–959 / Repris en édition de poche : Université de tous les savoirs (Vol. 17), Poches Odile Jacob (2002) pp. 205–220
  • Roger Balian, Physique fondamentale et énergétique : les multiples visages de l'énergie : cours donné par l'auteur (Service de physique théorique du CEA, Saclay) à la première École d'été « e2phy » : L'énergie sous toutes ses formes : données scientifiques, contraintes, enjeux, 27-30 août 2001, site universitaire de Caen.
  • Roger Balian, Entropy, a Protean Concept : texte (en anglais) d'une conférence introductive donnée par l'auteur (Service de physique théorique du CEA, Saclay) au séminaire Poincaré du 6 décembre 2003 consacré à l'entropie. Publié dans : J. Dalibard, B. Duplantier et V. Rivasseau (éd.) ; Poincaré seminar 2003, Progress in Mathematical Physics 38, Birkhäuser (2004), 119-144.