Ռոզմարի Տրոկել

գերմանացի արվեստագետ

Ռոզմարի Տրոկել (գերմ.՝ Rosemarie Trockel, նոյեմբերի 13, 1952(1952-11-13)[1][2][3][…], Schwerte, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5][6][…]), գերմանացի նկարչուհի, միջազգային ժամանակակից արվեստի կարևորագույն դեմքերից է։ Բնակվում և աշխատում է Քյոլնում, դասավանդում է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում։

Ռոզմարի Տրոկել
գերմ.՝ Rosemarie Trockel
Ծնվել էնոյեմբերի 13, 1952(1952-11-13)[1][2][3][…] (71 տարեկան)
ԾննդավայրSchwerte, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5][6][…]
Քաղաքացիություն Գերմանիա[7][8]
Մասնագիտություննկարչուհի, նկարիչ-փորագրող, համալսարանի դասախոս, քանդակագործ, լուսանկարիչ, գծանկարիչ, վիզուալ արտիստ, ինստալյացիոն արտիստ, վիդեոնկարիչ, կոնցեպտուալ արվեստագետ և տեքստիլ նկարչուհի
Ոճկոնցեպտուալիզմ
Պարգևներ
ԱնդամակցությունՎեստֆալիայի գիտությունների ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Documenta և Q118313501?
 Rosemarie Trockel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոզմարի Տրոկելը ծնվել է Շվերտե քաղաքում (գերմ.՝ Schwerte), Ուննա Արնսբերգի շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկիր։ Սովորել է (1974-1978) Քյոլնի գեղարվեստի ակադեմիայում և կրել է Յոզեֆ Բոյսի խիստ ազդեցությունը։

Խորհրդածելով իր էքսպոզիցիաների մասին` Տրոկելը կառուցում է համատեքստ, որը հիմնված է ժամանակակից աշխարհում արվեստի միջկարգապահական մոտեցման վրա[9][10]։ Իր ավագ ժամանակակցի մեծ «ալքիմիկ» Զիգմար Պոլկեի նման, նկարչուհին հաճախ դիմում է բարձրի և ցածրի միախառնմանը` շեշտը դնելով արժեքների տապալման վրա[11]։ Մանվածքային մեքենայով բրդյա գործվածքի միջոցով պատրաստելով «նկարներ-մեկնաբանություններ», Ռոզմարի Տրոկելը ծաղրապատկերները դուրս է բերում ժամանակակիցների գիտակցության տեսադաշտից (գենդերային ազդեցությունների կամ տնային տնտեսուհիների դերի մասին) մեծ ստիլիստական կազմավորումների, պոպ-արտի, նեո- գեոի քննադատության մակարդակով[12]։

Ռոզմարի Տրոկելը դարձավ 2010 թվականի տասն առավելագույն պահանջարկ վայելող ժամանակակից առևտրական տեսանկյունից հաջողակ նկարիչներից մեկը[13]։ Օրինակ, Տրոկելի գործվածքային աշխատանքը 1987 թվականի «Made in Western Germany»-ն 2012 թվականին վաճառվել է 1000000 դոլարով[14]։

2014 թվականի մայիսի 14-ին Sotheby’s, աճուրդում նրա մեկ այլ «Untitled»(չաշխատող հղում) գործվածքային աշխատանքը, որը ստեղծվել էր 1985-1988 թվականներին 1,5-2 միլիոն դոլար մեկնարկային գնից հասավ 4981000 դոլարի և վաճառվեց[15]։

Տրոկելը Գերմանիայի միակ ներկայացուցիչն էր 1999 թվականի Վենետիկի բիեննալեում, մասնակցել է նաև 1997 և 2012 թվականներին կայացած documenta բիենալեներին[16]։

Գրականություն խմբագրել

  • Inboden, Gudrun. Rosemarie Trockel: 48. La Biennale di Venezia; Deutscher Pavillon (12.6. - 7.11.1999). - Nabe Pr, 2000. - 187 p. - ISBN 0967267005.
  • Rosemarie Trockel (exh. cat.) / Stich, S. - Boston, MA, ICA; Berkeley, U. CA, A. Mus.; Chicago, IL, Mus. Contemp. A., 1991.
  • Koether, J. Interview with Rosemarie Trockel (англ.) // Flash Art. - 1987. - Vol. 134. - P. 40–42.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/78228
  2. 2,0 2,1 Rosemarie Trockel (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2018.
  5. 5,0 5,1 5,2 Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան — 1995.
  6. 6,0 6,1 6,2 https://zkm.de/en/person/rosemarie-trockel
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. https://rkd.nl/nl/explore/artists/78228
  9. См: «Розмари Трокель: Космос» Արխիվացված 2020-09-22 Wayback Machine, выставка в лондонской галерее Serpentine (февраль — апрель 2013)
  10. «Rosemarie Trockel at Serpentine Gallery» (անգլերեն). Contemporary Art Daily. 2013-03-25. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  11. Kimmelman, Michael (1991-04-28). «ART VIEW; Politics, Laced With a Dollop of Strangeness». New York Times. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  12. Smith, Roberta (1988-03-11). «Sly, Sardonic Feminism From a West German». New York Times. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  13. Энгезер, Манфред (2014-07-07). «Женщины завоёвывают рынок искусства». «Зарубежный коллекционер». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  14. Reyburn, Scott (2012-06-13). «Eyes Rothko, $25 Million Richter Sells». Bloomberg L.P. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  15. «CONTEMPORARY ART EVENING AUCTION». Sotheby’s. 2014-05-14. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  16. «Rosemarie Trockel : NovemberDecember, 2013, New York». Gladstone Gallery. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել