Ռոզմարի Դանսմոր (անգլ.՝ Rosemary Dunsmore, հուլիսի 13, 1953(1953-07-13)[1] կամ հուլիսի 13, 1952(1952-07-13)[2], Էդմոնտոն, Կանադա), կանադացի դերասանուհի և թատրոնի ռեժիսոր։

Ռոզմարի Դանսմոր
Ծնվել էհուլիսի 13, 1953(1953-07-13)[1] (70 տարեկան) կամ հուլիսի 13, 1952(1952-07-13)[2] (71 տարեկան)
ԾննդավայրԷդմոնտոն, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Դանսմորը ծնվել է Ալբերտա նահանգի Էդմոնտոն քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Յորկսկիի համալսարանը, որից անմիջապես հետո սկսել է կարիերան բեմում[3]։ Այդ ժամանակից ի վեր նա բազմաթիվ դերեր է խաղացել կանադական բեմում, իսկ 1980-ականներից աշխատել է նաև հեռուստատեսությունում[3]։

Հեռուստատեսությունում Դանսմորը հայտնի է իր երկրորդական դերերով «Քեմփբելներ», «Ճանապարհ դեպի Էյվոնլի» և «Ռեգենեզիս» սերիալներում։ Տարբեր տարիների նա նկարահանվել է բազմաթիվ հեռուստաֆիլմերում և մինի սերիալներում, ներառյալ «Աննան կանաչ կտուրներից. Շարունակություն» (1987), իսկ ամերիկյան հեռուստատեսությունում հայտնվել է «Լոս Անջելեսի օրենք», «Մթնշաղի գոտի» և «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմերում։ Դանսմորը երկու անգամ առաջադրվել է «Ջեմինի» մրցանակի, «Գեղասահորդուհի» հեռուստաֆիլմում (1988) և «Թաց գործերի բաժին» սերիալում (2001) կատարած դերերի համար[4]։ Նա նաև ստացել է ACTRA Award «Հաստափոր բանաձև» (2008) կինոֆիլմում կատարած դերի համար[4]։ 2015 թվականին Դանսմորը միացել է BBC America«Մթին երեխան» սերիալի նկարահանումներին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 «Rosemary Dunsmore». The Canadian Encyclopedia. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  4. 4,0 4,1 «Rosemary Dunsmore Awards». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  5. Marisa Roffman (20 июня 2015). «'Orphan Black' Boss on the Finale's Loss and Season 4's "New Kind of Enemy"». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզմարի Դանսմոր» հոդվածին։