Ռոզինա Սկոպելիտի
Ռոզինա Սկոպելիտի (իտալ.՝ Rosanna Scopelliti, նոյեմբերի 12, 1983, Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, «Նոր աջ կենտրոն» կուսակցությունից Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր, նախկինում՝ «Ազատության ժողովուրդ» կուսակցության պատգամավոր։
Ռոզինա Սկոպելիտի իտալ.՝ Rosanna Scopelliti | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Antonio Scopelliti? |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | New Centre-Right? |
Կայք | rosannascopelliti.it |
Rosanna Scopelliti Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԻտալացի քաղաքական գործիչ Անտոնիո Սկոպելիտիի դուստրը, որը սպանվել է 1991 թվականին «Նդրանգետա» մաֆիոզ խմբավորման կողմից։ Եղել է «Ազատության ժողովուրդ» կուսակցության անդամ, որպես դրա անդամ ընտրվել է պատգամավորների պալատ 2013 թվականի մարտի 19-ին՝ Կալաբրիայի 21-րդ ընտրատարածքի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ 2013 թվականի նոյեմբերի 16-ին «Ազատության ժողովրդի»[1] լուծարումից հետո միացել է Անջելինո Ալֆանոյի «Նոր աջ կենտրոն» կուսակցությանը[2][3]։ 2013 թվականի մայիսի 7-ից մասնակցում է պաշտպանության 4-րդ հանձնաժողովի նիստերին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզինա Սկոպելիտի» հոդվածին։ |