Ռոզա Դայնելի
Ռոզա Դայնելի, (իտալ.՝ Rosa Dainelli, մայիսի 2, 1901, Կուվելիո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - մարտի 17, 1973, Կուվելիո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի բժիշկ, ով աշխատում էր Եթովպիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ բրիտանացիները 1941 թվականին Աֆրիկյան եղջյուրում նվաճեցին Իտալական Արևելյան Աֆրիկան։ Նա ակտիվորեն մասնակցել է բրիտանական բանակի դեմ դիվերսիոն գործողություններին[1]։
Ռոզա Դայնելի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1901 |
Ծննդավայր | Կուվելիո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | մարտի 17, 1973 (71 տարեկան) |
Մահվան վայր | Կուվելիո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | բժիշկ |
Նախապատմություն
խմբագրելԻտալացիներից շատերը պարտիզանական պատերազմ են մղել Իտալիայի Արևելյան Աֆրիկայում 1941 թվականի նոյեմբերին վերջին կանոնավոր իտալական ուժերի Գոնդերում պարտվելուց հետո։
Նրանք պայքարում էին Եգիպտոսում և Միջերկրական ծովում Ռոմելի օգնությամբ իտալացիների հաղթանակի հույսով, որով Առանցքի ուժերը կրկին կհաստատվեին Արևելյան Աֆրիկայում[2]։
Դայնելիի պարտիզանական գործողությունը
խմբագրելՆա դարձավ Fronte di Resistenza (Դիմադրության ճակատ) իտալական կազմակերպության ակտիվ անդամ, որը 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1943 թվականի ամռանը պայքարում էր Հակահիտլերյան խմբավորման դեմ Եթովպիայում Իտալական պարտիզանական պատերազմի ժամանակ[3]։ .
1942 թվականի օգոստոսին նրան հաջողվեց մտնել Ադիս Աբեբայում բրիտանական բանակի զինամթերքի հիմնական պահեստ և պայթեցնել այն՝ ինչ-որ կերպ փրկվելով հսկայական պայթյունից։ Քիչ անց նա բրիտանացիների կողմից բանտարկվեց։ Դիվերսիոն այս գործողությունը ոչնչացրեց բրիտանական նոր Sten մակնիշի ինքնաթիռի զինամթերքը[4]։
Բժիշկ Դայնելին հայտնի էր որպես այն սակավ իտալացի կանանցից մեկը, ով Արևելյան Աֆրիկայի ռազմաճակատից հետո բրիտանական զորքերի դեմ ակտիվորեն մասնակցեց իտալական պարտիզանական գործողություններին[4]։
Հաջող դիվերսիայից հետո նա արագորեն իր եղբոր՝ Գիուլիոյի հետ գերեվարվեցին և խոշտանգվեցին[2]։
1945 թվականին նա տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ աշխատել է Ժնևում ՝ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունում։
Նա պատերազմի ավարտից հետո առաջադրվել էր Իտալիայի պատվո երկաթե մեդալի («croce di ferro»)[5]։
Նրա իսկական անունը Ռոզա Դայնելին էր, և որոշ աղբյուրներ պնդում են, որ հարձակման ամսաթիվը իրականում եղել է 1941 թվականի սեպտեմբերի 15-ը[6]։ . Այս աղբյուրները նշում են, որ նրա պահեստային դիվերսիան ոչնչացրեց զինամթերք, որը պատրաստվում էր իտալացիների դեմ օգտագործել Գոնդերի ճակատամարտում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Vita di Rosa Costanza Danielli (in Italian, with her photo)
- ↑ 2,0 2,1 Roncari, p.45
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ 4,0 4,1 Rosselli, Alberto.
- ↑ Roncari, p.46
- ↑ Di Lalla Fabrizio, Sotto due bandiere.