Ռոզա Բորխա դե Իկասա

էկվադորցի գրող

Ռոզա Բորխա դե Իկասա (իսպ.՝ Rosa Borja de Ycaza), ծննդյան անունը` Ռոզա Բորխա Ֆեբրես-Կորդերո (իսպ.՝ Rosa Borja Febres-Cordero, հուլիսի 30, 1889(1889-07-30), Գուայակիլ, Էկվադոր - դեկտեմբերի 22, 1964(1964-12-22), Գուայակիլ, Էկվադոր), էկվադորցի բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, հասարակական ակտիվիստ և կանանց իրավունքների պաշտպան։

Ռոզա Բորխա դե Իկասա
Ծննդյան անունիսպ.՝ Rosa Borja Febres-Cordero
Ծնվել էհուլիսի 30, 1889(1889-07-30)
ԾննդավայրԳուայակիլ, Էկվադոր
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1964(1964-12-22) (75 տարեկան)
Վախճանի վայրԳուայակիլ, Էկվադոր
Մասնագիտությունգրող, կոմպոզիտոր, սոցիոլոգ, ակնարկագիր, բանաստեղծուհի և վիպասան
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Էկվադոր
 Rosa Borja de Icaza Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ռոզա Բորխա Ֆեբրես-Կորդերոն ծնվել է Գուայակիլում, 1889 թվականի հուլիսի 30-ին։ Հայրը՝ Սեզար Բորխա Լավայենը, բժիշկ էր, քաղաքական գործիչ, ֆրանսերենի թարգմանիչ, «Պառնաս» գրական խմբակի բանաստեղծ, «Ուշ ծաղիկներ և կախարդական ադամանդներ» ժողովածուի հեղինակ։ Մայրը՝ Անժելա Ֆեբրես-Կորդերո Լավայնն էր։ Գրողը եղել է Գանդիայի 3-րդ դուքս Խուան դե Բորխա Հենրիկեսի (Հռոմի պապ Ալեքսանդր VI-ի` Ռոդրիգո Բորխա / Բորգիա թոռ) և Խուանա դե Արագոն Գուրեայի (Ֆերդինանդ II Արագոնի թոռնուհի) անմիջական սերունդներից։ 1916 թվականին ամուսնացել է Ալբերտո Իկաս Կարբոյի հետ, փոխել ազգանունը և հայտնի դարձել որպես Ռոզա Բորխա դե Իկաս[1][2]։

Ստեղծագործություն

խմբագրել

Գրել է «Հուդա» և «Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը» պիեսները։ «Հոգով ուղարկված» պիեսը, ինչպես նաև «Մարիա Ռոսարիո» վեպը, որը չի տպագրվել գրողի կենդանության օրոք։ Նա նաև մի շարք սոցիոլոգիական և պատմական ակնարկների հեղինակ է։

Ռոզա Բորխա դե Իկասան հայտնի է նաև որպես երգերի հեղինակ և կոմպոզիտոր։ 1942 թվականին Բուենոս Այրեսի կամերային երաժշտության ընկերությունը նրան շնորհել է առաջին մրցանակ այն աշխատանքների համար, որոնցով նա հանդես է եկել մրցութային ծրագրում։

Հասարակական գործունեություն

խմբագրել

Ռոզա Բորխա դե Իկասան եղել է Գուայակիլի համալսարանի Գրականագիտական քննադատության կենտրոնի տնօրեն, «Նոր Հորիզոններ» ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը, Էկվադորի լեզվաբանության ակադեմիայի և Էկվադորի մշակույթի ինստիտուտի անդամ, Գուայասի ժուռնալիստների ակումբի հիմնադիրը և Գուայակիլում գտնվող բոլիվարյան ընկերության փոխնախագահը։ Գուայաս նահանգում զբաղեցրել է նախարարի պաշտոն։

Գրողի ամենակարևոր հասարակական ձեռքբերումը նրա կողմից Կանանց կրթության լեգեոնի ստեղծումն էր։ Նա հանդես է եկել որպես կանանց իրավունքների և բանվորների ու ծառայողների իրավունքների հետևողական պաշտպան, որոնց համար դասախոսություններ է կարդացել և սովորեցրել բանավիճելու ունակություն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Autobiographical Dictionary of Ecuador: Rosa Borja de Ycaza». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  2. Rootsweb: Rosa Borja Febres Cordero

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Բորխա դե Իկասա» հոդվածին։