Զեմլյաչկա (Սամոյլովա) Ռոզալիա Սամոյլովնա (կուսակցական ծածկանունները՝ Դեմոն, Օսիպով, մարտի 20, 1876(1876-03-20), Մոգիլյով, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1947(1947-01-21), Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական պետական և կուսակցական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1896 թվականից։

Ռոզալիա Զեմլյաչկա
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1876(1876-03-20)
ԾննդավայրՄոգիլյով, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 21, 1947(1947-01-21) (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԼիոնի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և All-Union Society of Old Bolsheviks?
 Rozalia Samuilovna Zalkind Վիքիպահեստում

Եղել է ՌՍԴԲԿ 2-րդ (1903) և 3-րդ (1905) համագումարների պատգամավոր։ 1903 թվականին կոպտացիոն կարգով մտցվել է կուսակցության ԿԿ։ 1905 թվականին եղել է ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեի, 1909 թվականին՝ Բաքվի կուսակցական կազմակերպության քարտուղարը։ Բազմիցս ձերբակալվել է։

1918 թվականին եղել է 8-րդ և 13-րդ բանակների քաղբաժինների պետ, Ղրիմի ազատագրումից հետո (1920 թվականի նոյեմբեր)' ՌԿ(բ) կ Ղրիմի մարզկոմի, 1922—23-ին' Մոսկվայի Զամոսկվորեչիեի շրջկոմի քարտուղար, 1926-33 թվականներին՝ ԲԳՏ, ապա հաղորդակցության ճանապարհների ժողկոմատների կոլեգիաների անդամ։

Զեմլյաչկան կուսակցության 8-րդ, 9-րդ—18-րդ համագումարների պատգամավոր էր, 18-րդ-ում (1939) ընտրվել է ՀամԿ(բ)կ ԿԿ-ի անդամ։ 1939-43 թվականներին եղել է ԽՍՀՄ ԺԿԽ-ի նախագահի տեղակալ։ Զեմլյաչկան ԽՍՀՄ 1-ին-2-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ էր։

Պարգևատրվել է Լենինի երկու և Կարմիր դրոշի շքանշաններով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզալիա Զեմլյաչկա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։