Ռոդրիգո Դե Պաուլ

իտալացի ֆուտբոլիստ

Ռոդրիգո Դե Պաուլ (իսպ.՝ Rodrigo De Paul, մայիսի 24, 1994(1994-05-24)[1][2][3], Sarandí, Avellaneda Partido, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուդինեզեի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[4]։

Ռոդրիգո Դե Պաուլ
Rodrigo De Paul
Դե Պաուլը 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Rodrigo Javier De Paul
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 24, 1994(1994-05-24)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Sarandí, Avellaneda Partido, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 180 սմ
Քաշ 70 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ուդինեզե
Համար 10
Պատանեկան կարիերա
2002-2012 Արգենտինա Ռասինգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2014 Արգենտինա Ռասինգ 54 (6)
2014-2016 Իսպանիա Վալենսիա 34 (1)
2016   Արգենտինա Ռասինգ 11 (0)
2016-ներկա Իտալիա Ուդինեզե 80 (11)
Ազգային հավաքական
2018-ներկա Արգենտինա Արգենտինա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 21-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 21-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Ռասինգ Կլուբ խմբագրել

Դե Պաուլը Ռասինգի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի փետրվարի 10-ին՝ փոխարինելով Մաուրո Կամորանեզիին Ատլետիկո Ռաֆայելայի դեմ խաղում[6][7]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց մարտի 3-ին՝ Լանուսի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց մարտի 10-ին՝ Սան Մարտինի դեմ խաղում[9]։ Իր դեբյուտը միջազգային մրցաշարերում նշեց օգոստոսի 15-ին՝ Հարավամերիկյան գավաթի երկրորդ փուլի Լանուսի դեմ խաղում[10]։ 2014 թվականի ապրիլի 20-ին նա խփեց Արխենտինոս Խունիորսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[11]։ Ռասինգի կազմում Դե Պաուլը անցկացրեց 57 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

Վալենսիա խմբագրել

2014 թվականի հունիսի 6-ին Դե Պաուլը 5 տարվա պայմանագիր կնքեց Վալենսիայի հետ[12][13]։ Ակումբը նրա համար վճարեց 6․5 միլիոն դոլար[14][15]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 23-ին՝ Սևիլյայի դեմ խաղում։ Այս խաղում Դե Պաուլը փոխարինեց Պակո Ալկասերին հանդիպման 66-րդ րոպեին և կարմիր քարտ ստացավ 2 րոպե անց՝ Ալեշ Վիդալի նկատմամբ կատարած կոպիտ խախտման համար[16]։ Իր առաջին գոլը Վալենսիայի կազմում խփեց դեկտեմբերի 4-ին՝ Իսպանիայի գավաթի Ռայո Վալեկանոյի դեմ խաղում[17]։ Առաջին գոլը Լա Լիգայում խփեց 2015 թվականի ապրիլի 9-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[18]։ Իր առաջին մրցաշրջանում Վալենսիայիկազմում Դե Պաուլը անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[19]։

Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Դե Պաուլը անցկացրեց 2015 թվականի նոյեմբերի 24-ին՝ փոխարինելով Ժուան Կանսելուին խմբային փուլի Զենիտ Սանկտ Պետերբուրգի դեմ խաղում[20]։ Վալենսիայի կազմում անցկացրած 44 հանդիպումներում արգենտինացին դարձավ 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ, ինչից հետո 2016 թվականի փետրվարի 1-ին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Ռասինգ։ Փետրվարի 24-ին նա գոլ խփեց Լիբերտադորեսի գավաթի Բոլիվարի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[21]։ Վարձավճարի ընթացքում Դե Պաուլը անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[22]։

Ուդինեզե խմբագրել

2016 թվականի հուլիսի 20-ին Դե Պաուլը 3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ուդինեզե[23][24][25]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[26]՝ ստանալով 10 համարի մարզաշապիկը[27][28]։ Իր դեբյուտը Ուդինեզեի կազմում նշեց օգոստոսի 13-ին՝ Իտալիայի գավաթի Սպեցիայի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[29]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Ռոմայի դեմ խաղում[30]։ Իր առաջին գոլը Իտալիայի առաջնությունում խփեց 2017 թվականի հունվարի 29-ին՝ Միլանի դեմ խաղում[31]։ Ապրիլի 9-ին Դե Պաուլը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[32]։ Մայիսի 21-ին նա հեռացվեց խաղադաշտից Սամպդորիայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 47-րդ րոպեին[33]։ Իր առաջին մրցաշրջանում Դե Պաուլը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[34]։

2017 թվականի սեպտեմբերի 20-ին Դե Պաուլը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տորինոյի դեմ խաղում, սակայն Ուդինեզեն պարտվեց 2-3 հաշվով[35][36]։ Սեպտեմբերի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սամպդորիայի դեմ խաղում[37]։ 2018 թվականի օգոստոսի 26-ին արգենտինացին խփեց Սամպդորիայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[38]։ Սեպտեմբերի 23-ին Դե Պաուլը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում՝ օգնելով Ուդինեզեին հաղթել 2-0 հաշվով[39]։

Միջազգային կարիերա խմբագրել

Արգենտինայի ազգային հավաքական Դե Պաուլը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Իրաքի և Բրազիլիայի դեմ ընկերական խաղերի համար[40][41][42]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 11-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իրաքի դեմ խաղում[43][44][45]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ[46]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռասինգ 2012–13 Պրիմերա Դիվիզիոն 19 1 1 0 0 0 20 1
2013–14 35 4 0 0 2 0 37 4
2016 11 0 1 0 3 1 15 1
Ընդհանուր 65 5 2 0 5 1 72 6
Վալենսիա 2014–15 Լա Լիգա 25 1 4 1 29 2
2015–16 9 0 3 0 3 0 15 0
Ընդհանուր 34 1 7 1 3 0 44 2
Ուդինեզե 2016–17 Սերիա A 34 3 1 1 0 0 35 4
2017–18 37 4 2 0 0 0 39 4
2018–19 9 4 1 0 0 0 1 4
Ընդհանուր 80 11 4 1 0 0 84 12
Կարիերայի ընդհանուր 179 17 13 2 8 1 200 20

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ[46]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Argentina - R. de Paul - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. «Así es Rodrigo de Paul, nuevo jugador del Valencia CF». Deporte Valenciano (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «Atlético de Rafaela - Racing Club, Feb 10, 2013 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «En su casa, Atlético de Rafaela goleó a Racing». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. «Racing Club - Club Atlético Lanús, Mar 3, 2013 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  9. «Club Atlético San Martín (SJ) - Racing Club, Mar 10, 2013 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. «Racing Club - Club Atlético Lanús, Aug 15, 2013 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  11. «Asociación Atlética Argentinos Juniors - Racing Club, Apr 20, 2014 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  12. «#BenvingutDePaul- Rodrigo de Paul, is new Valencia CF player - Valencia CF Official webpage». Valencia CF (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  13. «Valencia sign Rodrigo de Paul | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  14. «Official Valencia CF announcement - Valencia CF Official webpage». Valencia CF (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  15. «Valencia snap up Argentine youngster, Rodrigo De Paul – who wins from this deal?». golazo argentino (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ մայիսի 2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  16. «Sevilla FC - Valencia CF, Aug 23, 2014 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  17. «Rayo Vallecano - Valencia CF, Dec 4, 2014 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  18. «Athletic Bilbao - Valencia CF, Apr 9, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  19. «Rodrigo de Paul | Football Stats | Udinese | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  20. «Zenit St. Petersburg - Valencia CF, Nov 24, 2015 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  21. «Racing Club - Bolívar La Paz, Feb 24, 2016 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  22. «Rodrigo de Paul | Football Stats | Udinese | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  23. «OFFICIAL: Rodrigo De Paul signs with Udinese - The Details | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  24. «VCF Official Statement | Rodrigo De Paul transferred to Udinese - Valencia CF Official webpage». Valencia CF (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  25. «Udinese snap up De Paul from Valencia». FourFourTwo (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 21. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  26. «Udinese signs Rodrigo De Paul from Valencia». theScore.com (կանադական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  27. «Official: Udinese sign Rodrigo De Paul | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  28. «Rodrigo de Paul - Squad number history» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  29. «Udinese Calcio - Spezia Calcio, Aug 13, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  30. «AS Roma - Udinese Calcio, Aug 20, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  31. «Udinese Calcio - AC Milan, Jan 29, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  32. «Udinese Calcio - Genoa CFC, Apr 9, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  33. «Udinese Calcio - UC Sampdoria, May 21, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  34. «Rodrigo de Paul | Football Stats | Udinese | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  35. «Udinese Calcio - Torino FC, Sep 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  36. «Argentine Rodrigo DE PAUL scores for Udinese vs. Torino in Serie A | Mundo Albiceleste». mundoalbiceleste.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  37. «Udinese Calcio - UC Sampdoria, Sep 30, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  38. «Udinese Calcio - UC Sampdoria, Aug 26, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  39. «Chievo Verona - Udinese Calcio, Sep 23, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  40. «Argentina squad: Lionel Messi still missing but Juan Foyth and Rodrigo De Paul included | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  41. «Serie A sextet in Argentina squad | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  42. «Otamendi recalled to Argentina squad for friendlies with Iraq, Brazil - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  43. «Argentina - Iraq, Oct 11, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  44. «Iraq 0 Argentina 4: Inter's Martinez scores on full debut». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  45. «Argentina 4-0 Iraq: Scaloni's men record big win ahead of Brazil game». Mail Online. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  46. 46,0 46,1 «Rodrigo de Paul». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդրիգո Դե Պաուլ» հոդվածին։