Ռոդոլֆո Գուչի

Իտալացի դերասան և գործարար (1912-1983)

Ռոդոլֆո Գուչի (անգլ.՝ Rodolfo Gucci, հուլիսի 16, 1912(1912-07-16), Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն - մայիսի 15, 1983(1983-05-15), Միլան, Իտալիա), առավել հայտնի է Մաուրիցիո Դ’ Անկոր բեմական անվամբ, իտալացի դերասան և գործարար, որը 1929-1946 թվականների ընթացքում խաղացել է ավելի քան 40 ֆիլմում։ Դերասանուհի Սանդրա Ռավելի ամուսինը և Մաուրիցիո Գուչիի հայրը։

Ռոդոլֆո Գուչի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1912(1912-07-16)
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էմայիսի 15, 1983(1983-05-15) (70 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
ԱմուսինՍանդրա Ռավել
Ծնողներհայր՝ Գուչիո Գուչի
ԵրեխաներՄաուրիցիո Գուչի
 Maurizio D'Ancora Վիքիպահեստում

Պատանեկություն

խմբագրել

Ռոդոլֆո Գուչին ծնվել է 1912 թվականին Ֆլորենցիայում՝ Իտալիայում՝ Գուչիո Գուչիի և Աիդա Քալվելի ընտանիքում[1]։ Ունեցել է հինգ եղբայր և մեկ քույր։

Նրան նկատել է Ալֆրեդ Լինդը, որը էլ 1929 թվականին առաջարկել է նկարահանվել ֆիլմում։ Նույն թվականին նկարահանվել է Մարիո Կամերինի «Ռելսներ» ֆիլմում, որով սկսել է դերասանի կարիերան[2]։ Օգտագործել է Մաուրիցիո Դ’ Անկորա կեղծանունը։

Գուչիի տուն

խմբագրել

Նա Գուչիո Գուչիի՝ Gucci նորաձևության տան հիմնադրի հինգ որդիներից մեկն էր։ 1953 թվականին թողել է դերասանի գործունեությունը և հոր մահից հետո վերադարձել է ընտանեկան բիզնես։ 1952 թվականին Ռոդոլֆոն և եղբայրները՝ Ալդոն և Վասկոն գնացել են Նյու Յորք, որտեղ հոր մահից երկու շաբաթ առաջ բացել են Իտալիայի սահմաններից դուրս առաջին խանութը։ 1967 թվականին ստեղծել է Gucci Flora շարֆը Գրեյս Քելլիի համար։

1974 թվականին եղբոր՝ Վասկոյի մահից հետո Ռոդոլֆոն և Ալդոն բիզնեսը 50/50 բաժանել են իրար մեջ[3]։ Սակայն Ալդոյի որդիները կարծում էին, որ Ռոդոլֆոն բավարար չափով չի նպաստել բիզնեսի աճին։ Փորձելով մեծացնել իր շահույթը՝ Ալդոն հիմնել է օծանելիքի դուստր ընկերություն և տնօրինել է իր սեփականության 80%-ը՝ իր և երեք որդիների համար։ Այդ մրցակցությունը, ի վերջո, վերաճել է ընտանեկան պատերազմի։

Անձնական կյանք

խմբագրել

«Մթության մեջ միասին» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացել է ապագա կնոջ՝ Սանդրա Ռավելի հետ[4]։ Նրանք ամուսնացել են 1944 թվականին Վենետիկյում, Իտալիա[4][5]։ Նրանց միակ որդին՝ Մաուրիցիո Գուչին, ծնվել է 1948 թվականին և անվանվել է հոր բեմական կեղծանվամբ։

Ռոդոլֆո Գուչին մահացել է 1983 թվականին Միլանում[6]։ Նրա մահից հետո որդին՝ Մաուրիցիո Գուչին, ժառանգել է ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը և դարձել մեծամասնական բաժնետեր։

Մասայական մշակույթում

խմբագրել

Ռիդլի Սքոթի «Գուչիի տունը» գեղարվեստական ֆիլմի հերոսներից մեկն է, որի դերակատարը Ջերեմի Այրոնսն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Guccio Gucci». Fashion Elite (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2021-11-04-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. Landy, Marcia (1998). The Folklore of Consensus: Theatricality in the Italian Cinema, 1930–1943. SUNY Press. էջ 182. ISBN 9780791438039.
  3. Moore, Claire (2006 թ․ հունվարի 6). «PrimeTime: Gucci, Glamour and Greed». ABC News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 Forden, Sara G. (2012 թ․ մայիսի 8). The House of Gucci: A Sensational Story of Murder, Madness, Glamour, and Greed (անգլերեն). Harper Collins. էջ 16. ISBN 978-0-06-222267-1.
  5. «Guccio Gucci». The Florentine (ամերիկյան անգլերեն). 2009 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. «the Flora scarf, created in 1967 by his son, Rodolfo, for Grace Kelly.»
  6. «Rodolfo Gucci Is Dead at 71; Brother in Leather Goods Firm (Published 1983)». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1983 թ․ մայիսի 16. ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդոլֆո Գուչի» հոդվածին։