Ռոդենի թանգարան (Ֆիլադելֆիա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոդենի թանգարան (այլ կիրառումներ)
Ռոդենի թանգարան (անգլ.՝ Rodin Museum), գեղարվեստական թանգարան Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա, ԱՄՆ), որտեղ պահվում է քանդակագործ Օգյուստ Ռոդենի աշխատանքների՝ մեծությամբ երկրորդ հավաքածուն Փարիզի թանգարանից հետո։
Ռոդենի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Փենսիլվանիա և Ֆիլադելֆիա |
Հիմնադրվել է | նոյեմբերի 29, 1929 |
Հիմնադիր | Jules Mastbaum? |
Հավաքածուի չափս | 133 արվեստի գործ |
Կայք | rodinmuseum.org(անգլ.) |
Պատմություն
խմբագրելՀավաքածուն ամբողջացվել է 1923-1926 թվականներին թատրոնի և կինոյի մագնատ Ժյուլ Մաստբաումի կողմից (1872-1926)՝ այն որպես հատուկ նվեր տալով Ֆիլադելֆիա քաղաքին։ Ընդամենը երեք տարում Մաստբաումը հավաքեց Ռոդենի՝ Փարիզից դուրս գտնվող ամենամեծ հավաքածուն։ Հավաքածուն ներառում է բրոնզե, գիպսե քանդակներ, նամակներ, գրքեր։ 1926 թվականին Մաստբաումը թանգարանի շենքի նախագիծը պատվիրում է ճարտարապետներ Պոլյու Կրեին և Ժակ Գրեբերին։ Թանգարանը բացվել է 1929 թվականին՝ Մաստբաումի մահից հետո։ Այն կառավարում է Ֆիլադելֆիայի գեղարվեստական թանգարանը։
2012 թվականին թանգարանը վերաբացվել է երեքամյա վերանորոգումից հետո, որն արժեցել է 9 միլիոն դոլար[1][2]։
Հավաքածու
խմբագրելԹանգարանի հավաքածուն ընդգրկում է քանդակագործի 133 աշխատանքներ։ Թանգարանի հենց մուտքի մոտ տեղադրված է Ռոդենի ամենահայտնի քանդակի՝ «Մտածողի» կրկնօրինակը։ Նախապես ծրագրվել էր, որ դա կլինի 550 սանտիմետրանոց «Դժոխքի դարպասների» 100 քանդակներից մեկը։ Ռոդենը Դեկորատիվ արվեստի թանգարանի համար նախատեսված այդ ծրագրի համար աշխատել էր 1880 թվականից մինչև իր մահը։
Թանգարանում ներկայացված են քանդակագործի հայտնի այլ աշխատանքների կրկնօրինակներ ևս՝ «Համբույր» (1886), «Հավերժ գարուն» (1884), «Բրոնզի դար» (1875-1876), «Կալեի քաղաքացիները»։
Պատկերասրահ
խմբագրել-
«Հավերժական գարուն»
-
«Ջարդված քթով մարդը»
-
«Բալզակի հսկա գլուխը»
-
Բաքոսը տակառում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «BBC News - Rodin Museum re-opens after three years of work». Bbc.co.uk. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
- ↑ The Associated Press. «Rodin Museum in Philadelphia to reopen in July». seattlepi.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդենի թանգարան (Ֆիլադելֆիա)» հոդվածին։ |