Կալեի քաղաքացիները (ֆր.՝ Les Bourgeois de Calais), ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի բրոնզե քանդակը՝ նվիրված Հարյուրամյա պատերազմի դրամատիկ դրվագներից մեկին։

Կալեի քաղաքացիները
տեսակgroup of casts?
քանդակագործՕգյուստ Ռոդեն
տարի1884—1888
բարձրություն200
ժանրարձանախումբ
նյութբրոնզ
գտնվելու վայրԿալե
պատվիրատուOmer Dewavrin?[1]
հիմնական թեմաThe Burghers of Calais?
հատվածն էThe Burghers of Calais?, The Burghers of Calais, London?, The Burghers of Calais, Stanford?, Heroic Head of Pierre de Wissant, One of the Burghers of Calais? և Heroic Head of Pierre de Wissant, One of the Burghers of Calais?
հեղինակի կրկնօրինակներ12
 Les Bourgeois de Calais Վիքիպահեստում

Պատմական հիմք խմբագրել

1346 թվականի Կրեսիի մոտ ճակատամարտում հաղթանակ տանելուց հետո Անգլիայի թագավոր Էդուարդ Գ-ն պաշարեց ֆրանսիական Կալե քաղաքը։ Պաշարումը տևեց համարյա մեկ տարի։ Ֆրանսիացիների պաշարումից դուրս գալու ջանքերը ապարդյուն եղան։ Համատարած սովը քաղաքացիներին ստիպեց բանակցություն վարել քաղաքը հանձնելու համար։ Անգլիական թագավորը պահանջեց հանձնել իրեն քաղաքի առավել հայտնի վեց քաղաքացիներին, որոնց պետք է մահապատժի ենթարկեր ի ցույց մյուսներին։

Հանուն քաղաքի փրկության առաջինը ցանկություն հայտնեց քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Յուստաշ դե Սեն-Պիեռը։ Նրա օրինակին հետևեցին և ուրիշները։ Հաղթանակած թագավորի պահանջով անձնազոհ քաղաքացիները ոտաբոբիկ, գլխաբաց և վզներին պարաններ ելան նրան ընդառաջ հանձնելու քաղաքի բանալիները։ Անգլիայի թագուհի Ֆիլիպա Հենեգաուն այս տեսարանից խղճահարվեց և խնդրեց թագավորին հանուն իրենց դեռ չծնված երեխայի, խնայել այս անձնազոհ և տառապյալ մարդկանց կյանքը։

Խմբակային քանդակ խմբագրել

19-րդ դարից Կալեում թևածում էր անձնվեր քաղաքացիների հիշատակը հավերժացնելու գաղափարը։ Այդ հուշարձանը պետք է ցույց տար փոթորկող ֆրանսիական հույզերը՝ պարտության դառնությունը և հիացմունքը համաքաղաքացիների հերոսական անձնազոհությամբ։ Որոշ ժամանակ քաղաքապետարանը գումարներ չէր գտնում հուշարձանի ստեղծման համար։ 1884 թվականին՝ ֆրանս-պրուսական պատերազմի պարտության մտքի հետ համակերպվելու նպատակով Կալեի քաղաքապետ Դեվարինը հայտարարեց բաժանորդությամբ դրամահավաք և պատվիրեց արձանը հանրահայտ քանդակագործ Օգյուստ Ռոդենին[2]։

Վեց ֆիգուրից կազմված խմբակային արձանախմբի վրա Ռոդենը աշխատեց 1884-1888 թվականներին։ Այդ տարիների Ռոդենի ստեղծագործությունը իրարամերժ կարծիքներ առաջացրեց։ Պատվիրատուները սպասում էին Յուստաշ դե Սեն-Պիեռի արձանը, մեկ ֆիգուրով, բացի այդ մինչև Ռոդենի նորարարությունը արձանները բարձր պատվանդանի վրա էին լինում և տիրող դիրք էին ունենում դիտողի նկատմամբ։ Ռոդենը պնդեց, որ արձանները տեղադրված լինեն գետնին, չնայած որ չափով մարդկանցից մի փոքր բարձր են։

Արձանախումբը առաջին անգամ հանրությանը ներկայացվեց 1889 թվականին և արժանացավ համընդանուր հավանության։ Բայց անցավ մի քանի տարի, նախքան այն տեղադրվեց Կալեում։ Բացման արարողությունը տեղի ունեցավ 1895 թվականին։ Քաղաքային իշխանության պահանջով այն տեղադրվեց պատվանդանի վրա, շրջափակված ցանկապատով։ Քանդակագործի կամքը, որ արձանախումբը պետք է տեղադրվի գետնին, կատարվեց միայն նրա մահից հետո՝ 1924 թվականին[3]։

20-րդ դարի ընթացքում ռոդենյան արձանախմբի պատճեններ հայտնվեցին աշխարհի շատ քաղաքներում Փարիզն ու Լոնդոնը ներառյալ։

Հատվածներ քանդակախմբից խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.benzinemag.net/2021/12/12/les-bourgeois-de-calais-michel-bernard-un-eloge-de-lamitie-et-de-la-creation/
  2. Bernard Champigneulle Rodin. Pp. 75—76.
  3. Bernard Champigneulle Rodin. Pp. 86—87.

Գրականություն խմբագրել

  • Bernard Champigneulle, Rodin, London, Thames and Hudson, 1999 էջ՝285, ISBN 0500200610
  • Magali Domain, Les Six Bourgeois de Calais, La Voix du Nord, 2001
  • Jean-Marie Moeglin, Les Bourgeois de Calais, essai sur un mythe historique, Albin Michel, 2002