Ռոբ Փայք (անգլ.՝ Robert C. (Rob) Pike, 1956, Կանադա), կանադացի ծրագրավորող և գրող։ Նա հիմնականում հայտնի է իր՝ Bell Labs-ում և Go ծրագրավորման լեզվի վրա կատարված աշխատանքի համար։ Bell Labs-ում նա Unix թիմի անդամ էր, ընդգրկված էր Plan 9 և Inferno օպերացիոն համակարգերի, ինչպես նաև Limbo ծրագրավորման լեզվի ստեղծման մեջ։

Ռոբ Փայք
անգլ.՝ Rob Pike
Դիմանկար
Ծնվել է1956
ԾննդավայրԿանադա
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
ԿրթությունErindale Secondary School?
ԵրկերPlan 9, Go և UTF-8?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, գրող, ճարտարագետ և ծրագրավորող
ԱշխատավայրԳուգլ
ԱմուսինRenée French?
Կայքherpolhode.com/rob/
Commons-logo.svg Rob Pike Վիքիպահեստում

Նա նաև Unix-ի համար նախատեսված Blit գրաֆիկական տերմինալի համամշակող է եղել. մինչ այդ նա 1981 թվականին գրել է Unix-ի համար նախատեսված առաջին պատուհանային համակարգը։ Պայկը AT&T-ի 4,555,775-րդ արտոնագրի կամ «աջակցման խանութի արտոնագրի» միակ գյուտարարն է՝ X գրաֆիկական համակարգի պրոտոկոլի մասը և ամենաառաջին ծրագրային արտոնագրերից մեկը[1]։

Տարիների ընթացքում Պայկն աշխատել է բազում տեքստային խմբագրիչների վրա․ sam[2] և acme-ն ամենահայտնիներն են և մինչ այժմ ակտիվ օգտագործան և մշակման մեջ են։

Փայքը՝ Բրայան Կերնիգանի հետ, «The Practice of Programming» և «The Unix Programming Environment» գրքերի համահեղինակն է։ Կեն Թոմպսոնի հետ UTF-8-ի համահեղինակն է։ Պայկը նաև մշակել է ավելի փոքր համակարգեր, ինչպիսիք են, օրինակ, էլեկտրոնային փոստերի սեփականատերերի դեմքերի ցուցադրման համար նախատեսված vismon ծրագիրը։

փայքը նաև մի անգամ հայտնվել է Late Night with David Letterman-ում՝ որպես Penn & Teller կատակերգական դուետ տեխնիկական օգնական[3]։

Փայքն աշխատում է Google-ում, որտեղ նա ընդգրկված է Go և Sawzall ծրագրավորման լեզուների ստեղծման մեջ[4]։

Պայկն ամուսնացած է գրող և նկարազարդող Ռենի Ֆրենչի հետ․ զույգն ապրում է թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ավստրալիայում[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Rob (2006-06-11)։ «Command Center»։ Commandcenter.blogspot.com։ Վերցված է 2013-06-25 
  2. McIlroy M. D. (1987)։ A Research Unix reader: annotated excerpts from the Programmer's Manual, 1971–1986 (Technical report)։ CSTR։ Bell Labs։ 139 
  3. «Penn and Teller Late Night With David Letterman»։ Վերցված է 2016-12-13 
  4. Pike Rob, Dorward Sean, Griesemer Robert, Quinlan Sean (2005-01-01)։ «Interpreting the Data: Parallel Analysis with Sawzall»։ Scientific Programming 13 (4): 227–298 
  5. «Renee French – A River Runs Through It – Artist Interview»։ WOW x WOW։ հուլիսի 27, 2015 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռոբ Փայք հոդվածին